Տավուշի փոխմարզպետը Երեւանում ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Հոկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմանում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ն․Ղուշչյանը Տավուշի փոխմարզպետն է, իսկ ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված են Տավուշի մարզպետարանի հաշվեկշռում․ այն սպասարկում է փոխմարզպետին:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել