Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին՝ իրավապահների տեսադաշտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ մեկ տարի է, ինչ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը:
Վերջինս, 2021 թվականի ընթացքում զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կարգադրել է խոշտանգել դատապարտյալ Սերոբ Մխիթարյանին: Այս արարքի համար նրա երկու աշխատակից կալանքի տակ են, իսկ Սարգսյանը, ունենալով թիկունք՝ ի դեմս կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ոչ միայն կալանավորված չէ, այլ նաեւ այս դեպքից հետո նոր պաշտոն է ստացել՝ նշանակվելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի պաշտոնում: Այս գործը դատարանում է. տեսնենք, թե դատարանը ինչ կանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր գործով։
Հետեւելով իրադարձությունների զարգացմանը՝ նկատում ենք, որ Արտակ Սարգսյանի մասով կանեն ամեն ինչ նրան ջրից չոր դուրս բերելու համար: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ հոկտեմբերի 19-ին՝ քրեակատարողական ծառայողի օրը, Սասուն Խաչատրյանի մեղադրյալ եղբայր Արտակ Սարգսյանը եւ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ի կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալի» պետ Ռուբեն Խալապյանը միմյանց կողք էին նստել, ինչը շատ բանի մասին է վկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել