Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց
Արցախ

Աղավնոյից տեղահանվածներին տուն գնելու համար սերտիֆիկատ չեն տալիս, ում տվել են, բանկը գործարք չի անում»․ Աղավնոյից տեղահանված

2017 թվականին Լիբանանից հայրենադարձած և Արցախի Հանրապետության Աղավնո գյուղում բնակություն հաստատած Թամար Տումպալեան-Թիթիզեանի ընտանիքը Հայաստանի և Արցախի իշխանությունների հորդորով օգոստոսի 15-ին պարտադրված դուրս է եկել Աղավնոյից, իսկ այսօր անտուն է մնացել։

Թամար Տումպալեան-Թիթիզեանն ապրում է հաշմանդամության խնդիր ունեցող ամուսնու և 12-ամյա դստեր հետ։

Ուղիղ 2 ամիս առաջ հայրենի հողը, տունը թշնամուն թողած ընտանիքի երեք անդամներն այս ընթացքում Արցախի կառավարությունից միայն 40.000-ական դրամ օգնություն է ստացել, ընդհանուր առմամբ՝ 120.000 դրամ, որով վճարել են Էջմիածնում վարձակալած բնակարանի գումարը։ Ինչպես տիկին Թամարն ասաց՝ խոստացել են ևս 1 ամիս վճարել 40.000-ական դրամ, բայց ամսվա կեսն անցել է, փոխանցումը դեռ չի կատարվել։

«Այդ փոխանցվող 120.000 դրամով էլ այս ամսվա վարձավճարը կտանք, իսկ դրանից հետո չգիտենք՝ ինչ է լինելու։ Հիմա վարձով ապրում ենք Էջմիածնում, 115.000 դրամ է, բայց սեփականատերն ասաց՝ նոյեմբերից մինչև մարտ պետք է 150.000 դրամ վճարենք՝ կոմունալների համար էլ, որ կարողանանք տունը տաքացնել։

 

Ամուսինս վատառողջ է, հաշմանդամություն ունի, դա է իմ դժվարությունը, որ ձեռքերս կապում է, թե չէ ես ոչ մի բան չեմ ուզում պետությունից, եթե ամուսինս հիվանդ չլիներ, կարողանար ինքնուրույն շարժվել, ես 2-3 գործ էլ կանեի, կհասցնեի, բայց չեմ կարող իրեն տանը մենակ թողնել․․․»։

Տիկին Թամարը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսինը Աղավնոյի դպրոցում օպերատոր է աշխատել և ամսական 84.000 դրամ աշխատավարձ է ստացել, ասաց, որ ԱՀ իշխանությունները խոստացել են մինչև տարեվերջ պահպանել աշխատավարձը, բայց․

«Այս ամիս արդեն սկսեցին աշխատավարձի կեսը փոխանցել, էնտեղ 84.000 դրամ էր ստանում, հիմա՝ 41.500։ Հայկ Խանումյանն անձամբ էր խոսք տվել, որ դպրոցի աշխատողների աշխատավարձերը մինչև տարեվերջ նույն ձևով շարունակելու են վճարել, ասեցին՝ Նոր տարուց հետո կիսատ է լինելու, բայց Նոր տարին դեռ չեկած՝ սկսեցին կրճատել․․․»։

Տեղահանված ընտանիքի միակ եկամուտը ամուսնու՝ Աղավնոյի դպրոցում աշխատելու դիմաց տրվող աշխատավարձի կեսն է՝ 41.500 դրամ և հաշմանդամության 35.000 դրամ թոշակը, որն անգամ նրա դեղերին չի բավականացնում։ Ուստի Լիբանանից հայրենադարձված կինը տանը փոքրիկ բիզնես է հիմնել, որ կարողանա ընտանիքը պահել․

«Ամուսնուս համար տնից դուրս չեմ կարող գալ, դրա համար տանը մի փոքր բիզնես եմ հիմնել, կիսաֆաբրիկատներ եմ պատրաստում։ Խանութներին չեմ տալիս, ով զակազ է տալիս, նրանց համար եմ պատրաստում, թեթև-թեթև անում եմ, այդ գումարով ենք ապրում»։

Տիկին Թամարը նաև ասաց, որ օգոստոսի 15-ին, երբ Արցախի իշխանությունների պահանջով դուրս եկան գյուղից, Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն անձամբ էր ասել՝ բնակարան գնելու համար սերտիֆիկատներ են տրամադրելու։ Արդեն 2 ամիս է անցել, բայց սերտիֆիկատներն այդպես էլ չեն տրվել բնակիչներին։

«Ով դրսից եկած էր՝ Սիրիայից, Լիբանանից, իրենց Հայաստանում, անգամ ծայրամասերում տուն գնելու համար սերտիֆիկատ չի հասնում, միայն հասնում է Արցախի սահմանամերձ գյուղերում, այն էլ սերտիֆիկատի փոխարեն՝ տուն են տալիս։ Մեզ ասացին՝ կգաք կամ Հին Շեն, կամ Մեծ Շեն, կամ էլ Իվանյանի (Խոջալու) կողքի գյուղը, որտեղ նոր տներ են սարքում, բայց ես չեմ կարող գնալ, իմ ամուսինն այստեղ բուժվում է, ինձ համար շատ դժվար է այդ ճանապարհով շաբաթը մի անգամ գնամ ու գամ։ Համ էլ այստեղ գոնե մի փոքր օրվա հացիս փողը հանում եմ իմ փոքրիկ բիզնեսով։ Որ տուն լինի, գոնե կիմանամ, որ այդ գումարը մեզ է մնում, ոչ թե վարձ եմ տալիս։

Դիմեցի Էջմիածնի համայնքապետարան, ասացին՝ ժամանակն անցել է, պետք է 2 օր առաջ գրանցվեիք, որ «Կարմի խաչի» բաժանած ուտեստեղենից հասներ։ Ասաց՝ հաջորդ ամիս, եթե բերեն, կզանգենք, կգաք կվերցնեք, միայն սնունդով են օգնում, բայց դե դա էլ է բան․․․»։

Տիկին Թամարը դժգոհեց, որ իրենց տներից զրկելուց հետո Արցախի իշխանությունները չեն զբաղվում իրենց խնդիրներով, լրիվ այլ բան էին խոստացել, իսկ այսօր թողել են միայնակ․

«Արցախում ոչ մի հեռախոսահամարի չեն պատասխանում, Շտաբում էլ, որ վերջին անգամ դիմեցինք, ասացին՝ մինչև Արցախի խնդիրը չլուծվի, ոչ մեկիդ սերտիֆիկատ չեն կարող տալ, ասում են՝ չմտածեք, որ Հայաստանում կարող եք տուն վերցնել»։

Տիկին Թամարին հարցրեցինք՝ արդյոք կա՞ն ընտանիքներ, որոնց այդուամենայնիվ տրամադրվել են սերտիֆիկատներ, պատասխանեց, թե առաջնահերթություն են տվել զոհված զինծառայողների ընտանիքներին, բայց նրանք ևս լուրջ խնդրի առաջ են կանգնել․

«Բնիկ արցախցի զոհված ընտանիքին սերտիֆիկատ տվեցին, բայց բանկերը ոչ մի գործարք չեն անում այդ սերտիֆիկատով, ասում են՝ դուք արցախցի եք, պետք է գնաք Արցախում ապրեք։ Բայց նույն այս ընտանիքը, երբ Հայկ Խանումյանին ասաց, որ չեն կարող Ստեփանակերտում ապրել, քանի որ իրենց որդին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է հուղարկավորված և շաբաթը գոնե մեկ անգամ պետք է որդու շիրիմին գնան, Խանումյանն ասաց՝ խնդիր չկա, ձեզ տալու ենք, ձերն ուրիշ խնդիր է։ Սերտիֆիկատը տվեցին, բայց պարզվեց՝ բանկը չի ընդունում։ Մի խոսքով՝ Աղավնոյից տեղահանվածներին տուն գնելու համար սերտիֆիկատ չեն տալիս, ում էլ տվել են, բանկը գործարք չի անում, ուղարկում է Արցախ։ Հավատեցեք, ինչ որ ասում էր պետությունը, լրիվ սուտ էր․․․»։