ԱՄՆ-ն և Թուրքիան փոխադարձաբար դադարեցրել են վիզաների տրամադրումը
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո, հայտնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել է Ստամբուլում անցած շաբաթ՝ անցած տարի տապալված հեղաշրջման պատասխանատու համարվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը խորը մտահոգություն է հայտնում Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալութան առնչությամբ և նրա դեմ մեղադրանքները համարում է անհիմն և հակասող Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններին:
«Վերջին իրադարձությունները ստիպել են Միացյալ Նահանգների կառավարությանը վերագնահատել ԱՄՆ առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության հանձնառությունը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելուների թիվը կրճատելու համար մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»,- ասված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում:
Այդ հայտարարությանը հաջորդել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հայտարարությունը, որը գրեթե նույնությամբ կրկնել է նախորդ հայտարարությունը՝ երկրների անունները փոփոխելով:
Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ հյուպատոսական աշխատակիցը Թուրքիայի քաղաքացի է եղել, ով ձերբակալվել է չորեքշաբթի՝ լրտեսության և Թուրքիայի սահմանադրական կարգին և իշխանությանը վնաս հասցնելու փորձերի մեղադրանքով:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են