Ռուբեն Վարդանյանը մեկնե՞լ է Մոսկվա
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ իմացանք, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ: Հետո Արցախի նախագահը Վարդանյանին պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու հրապարակային առաջարկ արեց, ինչին նա պատասխանեց, թե մտածում է` եթե իրեն համապատասխան լիազորություններով օժտեն, կհամաձայնի: Երեկ, սակայն, տեղեկացանք, որ այդ առաջարկը դեռեւս մնում է օդում կախված: Փոխարենը տարատեսակ վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ Վարդանյանը բիզնեսի հետ կապված անավարտ գործեր ունի, որոշել է ավարտին հասցնել, նոր մտնել պետական ապարատ, ինչպես նաեւ` դեռ երկմտում է. այդ նշանակումից ինքն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ կորցնելու: Կան նաեւ այլ վարկածներ:
Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ նախօրեին Վարդանյանը մեկնել է Մոսկվա, թե որն է այցի նպատակը, մեզ պարզել չհաջողվեց: Արդյոք իսկապե՞ս իր գործերն է ավարտուն տեսքի բերում, թե՞, այնուամենայնիվ, նշանակումից առաջ ռուսական քաղաքական շրջանակների հետ կոնսուլտացիաներ պետք է անցկացվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...