Եթե Վահագն Հովակիմյանն ինքն իրեն չընտրեր, չէր ընտրվելու ԿԸՀ նախագահ. Դիմելու են ՍԴ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հոկտեմբերի 4-ին 18 հասարակական կազմակերպություններ Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում խիստ անընդունելի համարեցին՝ հայտարարելով․ «Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը եւ պահանջում ենք վերանայել առաջադրումը… Նրա նշանակումը կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժեւորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների»։
Հանրային կարծիքը խիստ կարեւորող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն, անտեսեց քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված խնդիրներն ու պահանջները՝ Վահագն Հովակիմյանին ընտրելով ԿԸՀ նախագահի պաշտոնում:
Պարզվում է՝ միայն ՔՊ-ականների հազիվ 65 ձայնով ընտրված Վահագն Հովակիմյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այս մասով եւս ՀԿ սեկտորը նոր հայտարարություն է տարածել եւ դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին՝ անհրաժեշտություն համարելով ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ քննելու պատգամավորի շահերի բախման ակնհայտ փաստը:
Այս առիթով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Մենք թերեւս կգնանք ՀՀ սահմանադրական դատարան դիմելու ճանապարհով, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ոչինչ չի տալու: Այս պահին մեր իրավաբանները աշխատում են դիմումի վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժողովրդավարական ցանկացած երկրում ամենակարեւոր ինստիտուտներց մեկն է, որի ձեւավորումը չպետք է խնդրահարույց լինի կամ կասկածներ առաջացնի:
Եթե Վահագն Հովակիմյանն ինքն իրեն չընտրեր, այդ պահին իրավիճակի դասավորվածությունն այնպիսին էր, որ Վահագն Հովակիմյանը չէր ընտրվելու ԿԸՀ նախագահ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ միակուսակցական դիկտատուրան իրենց համար առաջին պլանում է, եւ շահերի բախման ակնհայտ դրսեւորումների պայմաններում անգամ նրանք չեն խորշում կուսակցականին դարձնել անկախ կառույցի ղեկավար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել