ԲԴԽ նախագահին և անդամներին աշխատավարձի կեսի չափով հավելում կտրամադրվի
Hetq.am-ը գրում է.
«Արդարադատության նախարարությունն առաջարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահին և անդամներին ամեն ամիս իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելում տրամադրել։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ԲԴԽ անդամի վարձատրության չափը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից, սակայն քանի որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրվում է աշխատավարձի կեսի չափով հավելում, ուստի ստացվում է, որ նրանց վարձատրության չափը գերազանցում է ԲԴԽ անդամների վարձատրությունը։
Օրենքի հենց այս բացը լրացնելու համար արդարադատության նախարարությունն առաջարկում է ԲԴԽ անդամներին ևս աշխատավարձի կեսի չափով հավելում տրամադրել։ ԲԴԽ նախագահի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16 է, իսկ անդամներինը՝ 12։ Նրանց ամսական աշխատավարձը հաշվարկելիս պաշտոնային գործակիցը բազմապատկվում է բազային աշխատավարձով։ 2023 թվականից բազային աշխատավարձը սահմանվելու է 83 200 դրամ։
Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի (83 200 x 16=1 331 200) 50 տոկոսը կազմում է 665 600 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 665 600 x 12=7 987 200 դրամ)։ ԲԴԽ մեկ անդամի մասով պաշտոնային դրույքաչափի (83 200 x 12=998.400 ՀՀ դրամ) 50 տոկոսը՝ 499 200 դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 499 200 x 12=5 990 400 ՀՀ դրամ): Արդյունքում, ԲԴԽ նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61 900 800 դրամ (53 913 600+7 987 200) մեկ տարվա կտրվածքով:
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել