«Երբեք հանգիստ չենք լինելու, քանզի Նիկոլը մինչև ամեն ինչ չավիրի, բոլորի գլուխը չուտի, չի հանգստանա». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի տեղ տեսա «ՊՆ-ն հրաժարվում է եռամսյա հավաքներից» վերնագրեր։
Իրականությունը, ինչպես միշտ, լրիվ այլ է…
Ի՞նչ է առաջարկում Մեծն Սպարապետ Սուրեն Պապիկյանը. 25-օրյա հավաքներ, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար (նշանակում է՝ նաև երբևէ չծառայած, երբևէ ձեռքում զենք չբռնած, մինչև 50+ տարեկան մարդկանց)։
Ի՞նչ է մտնում սույն փաթեթի մեջ.
• 4 օր՝ «կազմակերպական հատված» — այսինքն մարդկանց հավաքակայանից զորամաս տանելը, համազգեստ տալը, տեղավորելը, մինչև նախատեսված քանակը հավաքվի… Լավ։
• 7 օր՝ «պատրաստություն» — այսինքն 7 օրում, կյանքում չծառայած, զենք չբռնած կամ, ասենք՝ 25 տարի առաջ ծառայած մարդկանց, իբր, զինվորական են դարձնելու։
• 14 օր՝ «մարտական հերթապահություն» — այսինքն այս լրիվ անպատրաստ մարդկանց տանում են 2 շաբաթ խրամատ պահելու։
Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է 7 օրում «զինվոր դարձած», տեղանքին անծանոթ միջին վիճակագրական 30–55 տարեկանը դիրք պահի, օրինակ՝ ադրբեջանական կոմանդո բրիգադների հերթական հարձակման ժամանակ։
* * *
Տեսե՛ք, ես ինքս համարում եմ ու պնդում եմ, որ Նիկոլի ստեղծած այս աղետալի վիճակում անվտանգության ապահովումը առանց համազգային մոբիլիզացիայի անհնարին է։ Բայց սրանց արածը ոչ թե իրական անվտանգություն է ապահովում, այլ մարդկանց մոտ ստեղծում է այնպիսի տրամադրություն, որ կամ երկրից գնան, կամ էլ ասեն. «Ինչ ստորագրում եք, ստորագրեք, միայն թե մեզ հանգիստ թողեք»։
Եթե կարողանան, իհարկե կստորագրեն, բայց հանգիստ էլ չեն թողնի, բնականաբար։ Երբեք հանգիստ չենք լինելու, քանզի Նիկոլը մինչև ամեն ինչ չավիրի, բոլորի գլուխը չուտի, չի հանգստանա»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել