Ագահ հայերը, տուրիզմը կամ ինչու են վատ ապրում հայաստանցիները
Հրաշք վանական համալիր է Սաղմոսավանքը: Շատերն են ցանկանում այնտեղ լինել, հանգստանալ: Այնտեղ սիրում են լինել ոչ միայն օտարերկրացիները, սփյուռքահայերը այլ նաեւ հայաստանցիները:
Սաղմոսավանքի մոտ է գտնվում Սաղմոսավան փոքրիկ գյուղը:Ունի մոտ 200-220 բնակիչ: Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց ոմանք նաեւ մխրճվել են զբոսաշրջության ոլորտ: Վանական համալիրի մոտ գտնվող տներում տաղավարներ են կառուցել նրանց համար, ովքեր կցանկանան մի կտոր հաց կիսել:
Նախկինում դրանք արժեին տասը հազար դրամ: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին տաղավարներից ցանկացան օգտվել դպրոցականներն իրենց ուսուցչի եւ ծնողների հետ: Նրանց հայտարարեցին, որ այսուհետ դրանք արժեն երեսուն հազար: Աշակերտները թողեցին եւ հեռացան դեպի Աշտարակի ձոր:
Գյուղացիներին առաջարկում էին գոնե 15 հազար, բայց նրանք մեծամտաբար հրաժարվեցին, արդյունքում մնացին զրո դրամով: Հետո էլ ասում ենք ովքեր են հարամում, ովքեր են թանկացնում, ովքեր են մեղավոր: Մենք, միայն մենք:
Նրանք ասում են, թե բա այստեղ Լեւոն Արոնյանն է ամուսնացել: Պատկերացնո՞ւմ եք: Հիմա շատ ճիշտ կլինի, որ հարկային մարմինները այցելեն այդ ագահ գյուղացիներին, եւ խնդրեն հարկերը մուծել, քանի որ նրանք ակտիվ մխրճվել են բիզնեսի ոլորտ: Հասկանո՞ւմ եք, այս ցուրտ եղանակին աշակերտները ցանկացել են օգտվել տաղավարից, իսկ նրանցից երեսուն հազար դրամ են պահանջել:
Իսկ հետո նույն գյուղացիներն ասում են, թե մենք աղքատ ենք, շատ աղքատ: Իսկ ինչո՞ւ աղքատ չլինեք: Մի՞թե դուք արժանի եք լավ ապրուստի եւ կյանքի:
Top-News.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...