Պատերազմից երկու տարի է անցել, բայց բանակը ոչ մի կերպ չզինվեց, փոխարենը՝ բարձրացվեց պարեկների աշխատավարձը. Զոհված զինծառայողի հարազատ
Ինչպես Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմն էր սկսվել, երբ հայտարարվեց, որ Արցախը Հայաստան է և վերջւ, վերջում հասկացանք, որ պլամավորված պատերազմը պարտության տարան, այսօր էլ պլանավորած պարտության են տանում Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում: Ցավալին այն է, որ մեր երիտասարդ տղաներն են զոհվում, մենք պատրաստ ենք գնալ առաջնագիծ, եթե մեզ թույլ տան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների հարազատ Եղիշե Զաքունցը:
«Առաջնահերթ պետք է սրան հեռացնել, որովհետև սրա հետ միասին, համոզված եմ, որ պարտության ենք գնալու»,- նշեց Զաքունցը՝ հավելելով, որ ԱԺ ՔՊ իշխող կուսակցությունն առաջարկում է Ադրբեջանի հետ համակեցության կանոններ գտնել, քննարկվում է առաջարկների փաթեթ, այսինքն՝ պետք է պատրաստվել նոր զիջումների՝ կլինի միջանցքի, թե տարածքային այլ զիջումների տեսքով: Զաքունցի խոսքով՝ պետք է հնարավորինս ճնշումներ գործադրել կառավարության վրա, որովհետև նրանք հայտարարում են, որ սա սադրանք է, մինչդեռ, տեսնում ենք լայնամասշտաբ գործողություններ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: Զաքունցի դիտարկմամբ՝ պատերազմից երկու տարի է անցել, բայց բանակը ոչ մի կերպ չզինվեց, փոխարենը՝ բարձրացվեց պարեկների աշխատավարձը:
«Իր հայտարարությունը ԱԺ-ում, որ փող ունենք, բայց զենք չենք կարող գնել, այսինքն՝ հասկանում ենք, որ նրա վրա ճնշում կա և թուլամորթ անձնավորությանը, որը չի կարողանում պահպանել մեր ազգային շահերը, պետք է ստիպենք հեռանա, որ կարողանա ղեկը վերցնել իր ձեռքը մի անձնավորություն, որը կարող է ներկայացնել մեր երկրի շահերը»,- նշեց Զաքունցը:
Նա նաև հայտնեց, որ զինկոմիսարիատը ոչ մեկին չի ընդունում, որ կամավոր մեկնեն սահմաններ, նույնիսկ՝ ծնողներին չեն թողնում, որ գնան իրենց երեխաների մոտ: Թեև պաշտոնապես հայտնի է 49 զոհի մասին, Զաքունցը վստահ է՝ թիվն իրականում տասնապատիկ ավել է, չեն ցանկանում, որ 18 տարեկան երեխաները զոհվեն, հիմա ստեղծվել է մի իրավիճակ՝ բոլորով կամ պետք է կոտորվենք, կամ՝ հաղթանակենք:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել