Հայաստան ժամանած ուկրաինացիներին գործադիրը փոխհատուցում կտրամադրի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստանում ապաստան հայցող քաղաքացիների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում արդեն Հայաստանում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Մեզ հայտնի դարձավ, որ գործադիրը մտադիր է ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրի լուծման նպատակով փոխհատուցում տրամադրել նրանց 6 ամիս ժամկետով: Խոսքը 60 հազար դրամի մասին է, այսինքն՝ 6 ամիսների ընթացքում նրանք պետք է սովորեն լեզու, լուծեն իրենց զբաղվածության հետ կապված հարցերը, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրը պետք է ինքնուրույն լուծեն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր հանրապետությունում ապաստան հայցող անձանց թիվը տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ։ Նշենք, որ սիրիական ճգնաժամի հետեւանքով 2012 թվականին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել է 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը