Նոր Սարդարապատ կարող է կայանալ միմիայն ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ոչ երբեք՝ նրա առկայությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան
Նոր Սարդարապատ՝ Հայկյան իր անհավանականությամբ, կարող է կայանալ միմիայն ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ոչ երբեք՝ նրա առկայությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայտարարությունում ասվում է. «Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց և դարձյալ այսօր:
Ամբողջական չենք՝ ոչ տարածքով, ոչ ժողովրդով, ոչ էլ հոգով:
Թշնամին մտել է նաև մեր նիստ ու կաց, դարձել ներքին՝ թափանցելով հանրային կյանքի ամեն մի շերտ ու ծալք: Մեզ դարձրել է սև ու սպիտակ, ներկա ու նախկին, այսինչ-ցի և այնինչ-ցի, ողջ ու մեռյալ:
Կասեք՝ ժամանակը չէ: Առաջինը ես՝ միասնության պահն է:
Այո՛, բայց չկա միասնություն այս մեկով՝ նա ոչ առաջնորդ է, ոչ գերագույն հրամանատար, ոչ միավորող է, ոչ էլ իրավունքի սպասավոր:
Նա է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բազմակի խախտման-զիջման, ինքնիշխանության նվազեցման, Արցախի մեծ մասի և, ըստ էության, Հայաստանի հետ սահմանակցության կորստի, մեր ոսկեսերնդի նահատակների՝ ներառյալ այսօրվա կյանք-տղաներից յուրաքանչյուրի զոհաբերության, հիմնական և անվանական պատասխանատուն, հանցավորը, մեղավորը:
Մինչ Իլհամ Ալիևը կկանգնի միջազգային դատարանի առջև՝ որպես ռազմական հանցագործ, հարկավոր է, որ նախ Նիկոլ Փաշինյանը, հետո մնացածը պատասխան տան արդարադատության ազգային ատյանի առջեւ:
Նոր Սարդարապատ՝ Հայկյան իր անհավանականությամբ, կարող է կայանալ միմիայն ի հեճուկս նրա, ոչ երբեք՝ նրա առկայությամբ:
Սգում եմ ու ընդվզում, որ այս արձանագրումը ստիպված կատարում եմ հենց այսօր, բայց միասնության, հույսի, արժանապատվության և համապետական պատմական փրկության միակ ուղին սա՛ է:
Վասն հավատո և հայրենյաց՝ որոշենք, պաշտպանենք և՝ ապրենք:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել