Ինձ սրտի առիթմիայով զորակոչել են եռամսյա հավաքներին՝ նախապես իմանալով այդ մասին. Վահե Դոխոյան
Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանին եռամսյա հավաքների են զորակոչել՝ իմանալով, որ նա ունի սրտի առիթմիա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ավագանու անդամը։
Նրա խոսքով, զինկոմիսարիատը նախապես ուղարկել էր իրեն ստուգման, որտեղ հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ ինքն ունի առողջական խնդիր: «Չգիտեմ՝ ինչ սկզբունքով ինձ տարան եռամսյա հավաքի: Այնտեղ բարձրադիր հատվածում, բնականաբար, ֆիզիկական ծանրաբեռնվածության, ճնշման տատանումների և այլնի պատճառով իմ առողջական վիճակը վատթարացավ: Ինձ տեղափոխեցին Վարդենիսի հոսպիտալ, որից հետո Երևան՝ Զեյթունի սրտաբանական: 12 օր Զեյթունի սրտաբանականում բուժում ստանալուց հետո ուղարկեցին ստուգման, որի արդյունքում պարզ դարձավ, որ ես պետք է ստենտավորվեմ: Սրտի կենսական անհրաժեշտության անոթներից մեկը 75 տոկոսից ավելի փակված էր»,- ասաց նա: Դոխոյանը հայտնեց, որ վիրահատությունից հետո միայն զինկոմիսարիատը որոշում է կայացրել, որ ոչ պիտանի է ծառայությանը: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը օգոստոսի 1-ին մեկնել էր եռամսյա հավաքների: Մի քանի օր հետո Դոխոյանի վիճակը կտրուկ վատացել էր և նրան սրտի կաթվածով զորամասից հիվանդանոց էին տեղափոխել:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը