Դատարանը Մասիսի քաղաքապետի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Միքայել Շխիմյանը։
Պաշտպաններ Արթուր Պիվազյանը և Միքայել Շխիմյանը նախորդ դատական նիստին միջնորդել էին՝ դադարեցնել քրեական հետապնդումը։
Նա նշեց, որ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նշենք, որ Գոռ Համբարձումյանը մեկ տարի է կալանքի տակ էր գտնվում։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու հոդվածով։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը