2022-ի առաջին կիսամյակում ՌԴ-ից արտասահման է մեկնել 419 հազար մարդ, որից 49 հազարը` Հայաստան. «Ռոսստատ»
2022-ի սկզբից Ռուսաստանից Հայաստան է մեկնել 49 հազար մարդ։ Ռուսաստանից մարկանց մեծ մասը մեկնել է Ուկրաինա (79.6 հազար) եւ Տաջիկստան (58.4 հազար)։ Հայաստանը երրորդ տեղում է։
2022-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից արտասահման է մեկնել 419 հազար մարդ, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Պետական վիճակագրական դաշնային ծառայության (Ռոսստատ) տվյալները։ Դա երկու անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ երկիրը 202 հազար մարդ էր լքել։
Ընդ որում, եթե 2021-ի առաջին կիսամյակում Ռուսաստանում միգրացիայի աճ է գրանցվել, որը կազմել է 114.2 հազար մարդ, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին միգրացիայի նվազում է գրանցվել՝ 96.7 հազար մարդ։
Մասնավորապես,«Ռոսստատ»-ի տվյալներով, Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է մեկնել 368 հազար մարդ, 294 հազարը վերադարձել է։ Միգրացիոն արտահոսքը կազմել է 73 հազար մարդ՝ 2021-ի 111 հազար աճի համեմատ։ 50 հազարից մի փոքր ավել մարդ մեկնել է ոչ ԱՊՀ երկրներ, իսկ 27 հազարը վերադարձել է՝ մինուս 23 հազար մարդ՝ նախորդ տարվա 2.5 հազար աճի համեմատ։
«Ռուսաստանի Դաշնությունից մեկնածների թիվն աճել է 216.5 հազար մարդով կամ 2.1 անգամ՝ ինչպես ԱՊՀ անդամ երկրներ արտագաղթածների հաշվին՝ 189 հազար մարդով կամ 2.1 անգամ, այնպես էլ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ մեկնածների հաշվին՝ 27.6 հազար մարդով կամ 2.2 անգամ»,- նշել են գերատեսչությունում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը