ՔՊ-ական պատգամավորները Դիլիջանում են․ NDI-ի փորձագետները թրեյնինգներ են անցկացնում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավորները երեկվանից Դիլիջանում են: Պատգամավորներին հատուկ զգուշացրել են, որ յուրաքանչյուրի ներկայությունը պարտադիր է, ովքեր երեկ չեն մեկնել, այսօր առավոտյան պետք է լինեն Դիլիջանում։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Դիլիջանում կուսակցական հավաք է ընթանում։ Իրականում, ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետները թրեյնինգներ են անցկացնում իշխանական պատգամավորների հետ: Եթե սա պառլամենտարիզմի սկզբունքներին առնչվող սեմինարների շարք է, ապա ենթադրվում է, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին պետք է հրավիրեին։ Եթե չեն հրավիրել, կնշանակի՝ որոշել են իշխանական թիմին սովորեցնել, թե ինչպես պայքարեն ընդդիմության դեմ, ինչպես պահեն իշխանությունը եւ պայքարեն ռուսների դեմ։
Նախկինում նման՝ անթաքույց քաղաքական եւ մեր ներքին գործերին միջամտելու փորձեր չէին արվում, հիմա անում են։ Իսկ եթե սա դիտարկենք այն տեսանկյունից, որ Հայաստանում արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, եւ ՀՀ իշխանությունները ՌԴ-ից կտրուկ անցում են կատարում ոչ թե դեպի եվրոպական, այլ հենց ԱՄՆ ուղղություն, այս սեմինարը միանգամայն հասկանալի է դառնում։ Թրեյնինգների վերջին օրը՝ կիրակի, Դիլիջան է մեկնելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, վերջերս ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը եւս ինչ-որ ուղերձ էր բերել ԱՄՆ իշխանություններից, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն իր մոտ էր հրավիրել իշխանամետ փորձագետներին եւ հորդորել, որ տարածաշրջանում որպես փրկություն՝ ԱՄՆ-ի ներկայությունը քարոզեն ու նախապատրաստեն»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել