Հերթական հակառուսական հավաք-երթը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանում շարունակում են հակառուսական տրամադրություններ գեներացնել։ Այսօր՝ օգոստոսի 24-ին, հերթական հակառուսական հավաք-երթն է նախատեսված, որի իրական կազմակերպիչները, ըստ որոշ տեղեկությունների, «Սասնա ծռերի» լիդերներն են, չնայած Երեւանի քաղաքապետարանում երթի իրազեկման հայտը ներկայացրել է ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեեւը։ Հավաքի մեկնարկը նախատեսվում է Ազատության հրապարակից՝ ժ. 18։00-ին, ապա կլինի երթ՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցներ-Ռուսաստանի հրապարակ երթուղով: Հետո Ռուսաստանի հրապարակում` քաղաքապետարանի դիմաց հավաքվելով՝ երթով կշարժվեն դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որտեղ նախատեսված է ավարտել ակցիան։
«Հանդիպման նպատակն է՝ երեւանցիների ուշադրությունը հրավիրել ՌԴ նախագահի հակաժողովրդական եւ ագրեսիվ քաղաքականության վրա եւ պահանջել դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ, ձերբակալել Պուտինին եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- ասվում է իրազեկման հայտում։
Նշենք, որ ՀՀ իշխանությունները սկսել են բացահայտորեն Ռուսաստանի դեմ դիրքորոշում հայտնել։ Փաշինյանն Անկախության հռչակագրի ընդունման առթիվ երեկվա ուղերձում անգամ նման ակնարկներ էր արել. «Անկախությունն ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը