Ալիևը սահմանեց Փաշինյանի քաղաքականության նշաձողը․ Երևանի լուռ համաձայնությունը
7or.am-ը գրել է․
««Սումրալու»–ում տեղի ունեցածը հետին պլան մղեց Արցախի ու Հայաստանի արտաքին անվտանգության թեման։ Մինչդեռ որքան էլ քիչ խոսվի այդ մասին, միևնույն է խնդիրներից հնարավոր չէ փախչել։
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը, հղում անելով «միջազգային ուժերին», հայտարարեց Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության ու իր պատրաստակամության մասին։ Ըստ նրա՝ «խաղաղության դարաշրջանին» խանգարում է Ղարաբաղյան հակամարտության առկայությունը, և եթե Ադրբեջանը անվտանգության ու իրավունքների մասով երաշխիքներ տա, ապա կարելի է գնալ նաև նշաձողի իջեցման։
ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահող երկիր չի հայտարարել նշաձողի մասին, չեն չեղարկվել Մադրիդյան սկզբունքները։ Ակնհայտ է, որ Նիկոլը «միջազգային ուժեր» ասելով նկատի ունի Թուրքիային ու Ադրբեջանին։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն Արցախի մասով տեղավորվում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» բանաձևի մեջ։ Ալիևն ընդունեց նրա «պասն» ու սահմանեց Արցախի նշաձողը։ Ադրբեջանի նախագահը նշեց, որ այդ նշաձողը զրոյական մակարդակի վրա է լինելու։
Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի արձագանքել Ալիևի այդ հայտարարությանը՝ իր լռությամբ համաձայնություն հայտնելով Ադրբեջանի նախագահի տեսակետներին։
Ի դեպ, Երևանը միշտ լռությամբ է պատասխանում նաև Ալիևի՝ Երևանի, Սևանի, Զանգեզուրի ադրբեջանական լինելու մասին հայտարարություններին։ Երևի «խաղաղության դարաշրջանի» գալուստն արագացնելու նպատակով։
Հ․Գ․ Երեկվանից շրջանառության մեջ է դրված հայ–ադրբեջանական սահմանին 3 նոր անցակետ ստեղծելու մասին որոշումը։ Անցակետերը լինելու են Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի մարզերում։ Նիկոլ Փաշինյանը շատ պարտաճանաչ է Ադրբեջանի պահանջները կատարելու և Ալիևին գոհացնելու հարցում»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը