Նավթն էժանանում է
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի փոքր-ինչ իջնում են՝ ԱՄՆ-ում այդ հումքատեսակի պաշարների ռեկորդային չափերի մասին լուրերով պայմանավորված, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազում է 0,38 տոկոսով՝ մեկ բարելը 97,03 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,41 տոկոսով՝ 91,55 դոլար։
Շուկայի համար գների իջնելու գործոն է ԱՄՆ-ից երեկ ստացված վիճակագրությունը։ Նավթի կոմերցիոն պաշարները երկրում (բացառյալ ռազմավարական պաշարը) մեկ շաբաթում, որն ավարտվել է օգոստոսի 5-ին, ավելացել են 5,5 միլիոն բարելով կամ 1,3 տոկոսով՝ 432 միլիոն բարել, չնայած վերլուծաբանները գրեթե չէին սպասում պաշարների աճի, որոնք այժմ, այդպիսով, հասել են այս տարվա ամենաբարձր մակարդակին։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...