Նոր մանրամասներ՝ ադրբեջանցիների առաջխաղացման փորձի մասին
Բլոգեր Միքայել Բադալյանը մանրամասներ է ներկայացրել այսօր առավոտյան ադրբեջանցիների կողմից իրականացված ռազմական ագրեսիայի մասին։
Օգոստոսի 1 - ին՝ ժամը 5: 00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Սարիբան-Վանք հատվածում սկսել է ականազերծման աշխատանքները՝ մոտենալով Արցախի բանակի դիրքերին: Արցախի զինծառայողները նախազգուշական կրակ են բացել նրանց վրա, ազերիները սկսել են պատասխան կրակ բացել, փոխհրաձգության ընթացքում նկատվել է ադրբեջանցիների թվաքանակի ավելացում մինչեւ 100 մարդ, գումարած նրանց, ովքեր արդեն դիրքերում են եղել:
Ակտիվ կրակոցներն սկսվելուց հետո ՌԽԿ-ն պահուստներ է ուղարկել Արցախի ՊԲ դիրքեր, որից հետո կրակոցները դադարել են: Իրավիճակը թեժ է եղել ողջ օրվա ընթացքում, և երբ հակամարտությունն անցել էր բաց փուլ՝ ՌԽԿ-ն օրվա ժամը 13-14-ին պահուստներ էր ուղարկել Արցախի ՊԲ։
Հիմա ասում են, որ ազերիները չեն կրակում, սպասում են, որ ՌԽԿ-ն հեռանա։ ՌԽԿ-ի մոտակա դիրքը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է։ Այնտեղ միայն Արցախի ՊԲ դիրքերն են։ Հաշվարկն այն է, որ ՌԽԿ-ն չի հասցնի օգնել Արցախի ՊԲ-ին և ազերիները մի քանի դիրք կվերցնեն։ Նշվում է նաև, որ կոմմանդոսի մի մասը (Ադրբեջանի ԶՈՒ հատուկ ուժերը) տեղափոխվել է այդ շփման գիծ։ Բայց նրանք դեռ փոխհրաձգություններին չեն մասնակցել, սպասում են։ Նրանց խնդիրն էր արագ դիրք գրավել և սպասել հիմնական ուժերի մոտեցմանը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...