Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում բնակարանների բարձր վարձավճարները քաղաքացիներին զայրացնում է: Ընդ որում՝ դրանք բարձրացել են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզային մյուս քաղաքներում: Օրինակ՝ էջմիածնում, Վանաձորում վարձու բնակարանների գները սկսում են 70-80 հազար դրամից եւ հասնում են մինչեւ 150-200 հազար դրամի: Կան նաեւ ավելի բարձր վարձավճարներով բնակարաններ:
Երեւանում ամսական 100 հազար դրամով բնակարան վարձելն այլեւս քաղցր հուշ է: Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից: Օրինակ՝ Նորքի 3-րդ զանգվածում 65 քմ բնակարանի վարձը 350 հազար դրամ է, իսկ Արաբկիր վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձը սկսում է 1000 դոլարից, Ազատության պողոտայում 50 քմ բնակարանի ամսական վարձը 380 հազար դրամ է:
Կհիշեք՝ դեռեւս ապրիլ ամսին կառավարությունը խոստացավ կարգավորել վարձու բնակարանների շուկան՝ ավելացնելով վարձով բնակարանների թիվը եւ այդկերպ զսպելով շուկայում առաջացած գնաճը, բայց ոչինչ չարվեց. այս շուկան դեռ շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում: Բնակարանների բարձր վարձավճարների պատճառով քաղաքացիներն անգամ կառավարության շենքի առջեւ են բողոքի ակցիաներ իրականացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները