Այս ծրագիրը հաջողվել և հաջողվում է իրականացնել մեր երկրում. Թովմասյան
Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ես այսօր ցավով եմ նշում, որ շատերը շարունակում են համառել, թե քրիստոնեական կրոնի հետևանքով է Հայ ազգի բոլոր դժբախտությունները, պարզապես պետք է հասկանան, որ Հայերը այսօր և երբեք չեն հետևել և չեն էլ ձգտել հետևել քրիստոնեական պատգամներին, ուրեմն նման մոտեցումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Վերջապես, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և հարյուրավոր քաջ հայորդիներ եղել են քրիստոնյաներ բայց այդ հանգամանքը ամենևին չխանգարեց նրանց անել անհնարին թվացող մի բան՝ ազատագրել Արցախը, Գարեգին Նժդեհի զինվորները նույնպես եղել են քրիստոնյաներ, բայց այդ հանգամանքը նրանց էլ չեր խանգարել անել այն ինչ թվում եր անհնարին, ազատագրել Զանգեզուրը․․․ Իսկ ճշմարտությունը միակն է, հարևան երկրների հետախուզական ծառայությունները միշտ ձգտել են Հայկական գահին նստեցնել ապաշնորհ թագավորների, որը նրանց գրեթե միշտ հաջողղվել է։
Նույն բանը կատարվում է այսօր․ այդ նույն երկրների գաղտնի ծառայությունների ջանքերով ու ֆինանսավորմամբ ամեն ինչ արվել և արվում թույլ ու փոքրոգի մարդկանց հասցնելու իշխանության վերին օղակներ․․․ ԵՎ այս ծրագիրը հաջողվել և հաջողվում է իրականացնել մեր երկրում, որովհետև Հայ հասարակական միջավայրը զանազան պատճառներով երբեք չի նպաստել ազնիվ, համեստ ու ձիրքաշատ մարդկանց առաջընթացին, հակառակը՝ ամեն ինչ արել է խեղդելու, փոշիացնելու այդ տաղանդաշատ մարդկանց՝ պետությանը ազնիվ մղումներով ծառայելու ձգտումները․․․
Հ.Գ. Գարեգին Նժդեհը երևի հենց այդ խավի (թույլ ու փոքրոգի) մարդկանց է նկատի ունեցել, որ ասել է. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...