«Ղարաբաղ Տելեկոմը» մենաշնորհ է ստացել, որում մասնաբաժին ունեն Արայիկ Հարությունյանը եւ Տիգրան Ավինյանը. Մետաքս Հակոբյան
Արցախում կապ ապահովող միակ օպերատորը կրկին դարձել է «Ղարաբաղ Տելեկոմը», որում, ըստ որոշ տեղեկությունների, մասնաբաժիններ ունեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Պատերազմի ժամանակ պարզվեց, որ «Ղարաբաղ տելեկոմը» տեխնիկապես պաշտպանված չէ եւ շատ արագ շարքից դուրս եկավ: VivaCell MTS-ն այդ պահին, կարելի է ասել՝ փրկեց մեզ եւ պաշտպանեց մեր կապն արտաքին աշխարհի հետ: Հուլիսի 1-ից, սակայն, VivaCell MTS-ը դուրս է եկել Արցախից եւ գործում է ռոումինգի ձեւով: Արցախի նախագահի պարզաբանմամբ՝ օպերատորին առաջարկվել է լիցենզավորվել եւ օրինական դաշտ մտնել, սակայն հրաժարվել են: Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ես չեմ կարող հերքել կամ հաստատել, որովհետեւ մենք այդպիսի հայտարարություններ շատ ենք լսել, որոնք իրականությանը չեն համապատասխանել: Պատգամավորներով հարցում ենք արել ենք օպերատորին, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ «Ղարաբաղ տելեկոմը» այժմ կրկին մենաշնորհային դիրք է ստացել Արցախում, ինչպես պատերազմից առաջ էր:
«Օպերատորի սեփականատերերը փոխվել են, եւ Արցախում լուրեր են պտտվում, որ «Ղարաբաղ տելեկոմում» մասնաբաժիններ ունեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչի շնորհիվ են կարողացել են հեշտությամբ մենաշնորհային դիրք գրավել: Կա նաեւ երրորդ բաժնետեր, որը բիզնեսմեն է: Այս օպերատորը վերցրել է ամբողջ դաշտը, մեծ է շահույթ է ստանում, բայց փոխարենը մատուցում է շատ վատ կապ: Առհասարակ, պատերազմից հետո Արցախը շատերի համար ուղղակի դարձել է բիզնեսի վայր, որտեղ հանգիստ կարելի է մենաշնորհային դիրք գրավել, եւ սա էլ այդ դեպքերից է»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակի եւ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...