Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՀՀ տարածքում մսամթերքի, կարտոֆիլի, ելակի, ձմերուկի, սեխի, ցորենի օտարման համար սահմանել ավելացված արժեքի հարկի 10 տոկոս դրույքաչափ, ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրանք է համարվում նաեւ սպանդանոցային ծագման մսեղիքը եւ ենթամթերքը:
Ավելին՝ Հայաստանում արտադրված մսամթերքի, մշակված մրգի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը կհաշվանցվի՝ կառավարության սահմանած կարգով։ Կառավարությունն այս տարբերակով փորձում է ստվերը կրճատել եւ շուրջ 30 տոկոսով կամ 86 մլրդ դրամով ավելացնել հարկման բազան, նաեւ լրացուցիչ հավաքագրել շուրջ 6 մլրդ դրամ ԱԱՀ գյուղացիների սուղ միջոցներից։
Կհաջողվի արդյոք, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ գյուղատնտեսները սա ոչ միանշանակ են ընդունելու, պարզից էլ պարզ է: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում փոքր եւ միջին տնտեսավարողները ակնհայտորեն թաքցնում են շրջանառության իրական ծավալները շուկայում մրցունակ լինելու համար։ Եւ այսպես, մի քանի գյուղատնտես խոշորների երեսից տուժելու են չարքաշ աշխատող գյուղացիները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...