Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները լրջագույնս են պատրաստվում կուսակցության՝ հոկտեմբեր ամսին կայանալիք համագումարին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության անդամ պատգամավորները վերջին շրջանում մարզային հանդիպումների են մեկնում, հանդիպում կուսակցության տարածքային ներկայացուցիչների հետ ու փորձում սիրաշահել նրանց:
Սիրաշահելու նպատակն այն է, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի վարչության կազմ ընտրելու ժամանակ հենց իրենց ընտրեն:
Վերջերս, օրինակ, պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ, ըստ մեր լուրերի, խստագույնս է շահագրգռված հայտնվելու ՔՊ վարչության կազմում, Վեդիում է հանդիպում ունեցել: ՔՊ-ական մեկ այլ՝ լոռեցի պատգամավոր Արփի Դավոյանը կամ ուջանցի Գեւորգ Պապոյանը վերջերս հանդիպել են կուսակցության Մարտունու տարածքային ակտիվի հետ՝ կազմակերպելու այնտեղի խորհրդի ընտրությունները:
«Այժմ ամեն մեկը փորձում է ծանոթներ ու մտերիմներ գտնել, որպեսզի հոկտեմբերին կայանալիք համագումարի ընթացքում ամրագրի իր ցանկալի տեղը ՔՊ վարչության կազմում: Դրա համար պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում, սիրաշահում են, «ծանոթ են մեջ գցում», աշխատանքի տեղավորելու, օգնելու տարբեր խոստումներ են տալիս եւ այլն»,- ասաց մեր ՔՊ-ամերձ զրուցակիցը: Ի՞նչ է ստացվում. «կոռուպցիան արմատախիլ» անելու մասին խոստում տված Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցության ներսում այժմ ներկուսակցական կոռուպցիա է տիրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...