ՀՀ Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին եղել է ռուսական McDonald’s ռեստորանային ցանցը գնելու հավակնորդների թվում
168.am-ը գրում է, որ բացի Ալեքսանդր Գովորից, ռուսական McDonald’s ցանցի նոր սեփականատիրոջ համար մրցույթին մասնակցել է ևս հինգ մարդ: Սա պարզել է Forbes-ը։
Հավակնորդների թվում էին ռեստորատորներ Արկադի Նովիկովը և Անտոն Պինսկին, Ռուսաստանում McDonald’s-ի ֆրանչայզեր գործընկերներ Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաևսկի Բլանկոն և Կայրատ Բորանբաևը, Kismet Capital Group-ի ինվեստոր և հիմնադիր Իվան Տավրինը և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին:
Մայիսի 19-ին McDonald’s-ը հայտարարել էիր ռուսական ակտիվների վաճառքի մասին ածխային ընկերության նախկին համասեփականատեր Ալեքսանդր Գովորին, որը կառավարում էր Սիբիրում McDonald’s-ի 25 ռեստորանները:
Ալեքսանդր Գովորը հունիսի սկզբին Forbes-ին տված հարցազրույցում հաստատել է բանակցությունների փաստը:
Գովորի հոլդինգային ընկերության բարձրագույն ղեկավարությանը մոտ կանգնած և բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուր Forbes-ին հայտնել են, որ վեց հավակնորդներից մեկը եղել է Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։
Նրանց խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ընտանիքը գրասենյակ ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը, իսկ թե նրանցից ով է եղել ռեստորանային հայտնի ցանցը գնելու հավակնորդների թվում, հայտնի չէ։
Forbes-ը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...