Հայերը միշտ էթնիկ մեծամասնություն են կազմել, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելիս դա պետք է հաշվի առնվի․ Կազիմիրով
Առայժմ դժվար է հեռանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի այս աղոտ պատկերացումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ապագան աշխարհաքաղաքական այս նոր իրականության մեջ։
«Ես հասկանում եմ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնության ցանկությունը՝ ինքնորոշվել կա՛մ Հայաստանի հետ դաշինքով, կա՛մ անկախ: Սակայն առայժմ դժվար է հեռանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի այս աղոտ պատկերացումից»,- նշեց դիվանագետը։
Միեւնույն ժամանակ, Կազիմիրովն առանձնացրել է մեկ էական գործոն, որն ինչ-որ կերպ պետք է հաշվի առնել: Դա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայերի ավելի մեծ հետաքրքրությունն է:
«Ի վերջո այստեղ շատ ավելի շատ են հայերը, քան ադրբեջանցիները եւ սա ամենավերջին գործոնը չէ, որը պետք է հաշվի առնել Լեռնային ղարաբաղի կարգավիճակը որոշելիս», - ընդգծել է Կազիմիրովը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...