5.5 միլիոն դրամ՝ 1 պաշտոնյայի Ամստերդամ գործուղելու համար. Ռևազյանի գլխավորած Կոմիտեում ամառային գործուղումների շրջան է
Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում որոշել են 5.3 միլիոն դրամով կոմիտեի բազմաֆունկցիոնալ որակի կառավարման (quality management) և թռիչքների անվտանգության կառավարման (safety management) նոր համակարգեր ձեռք բերել։ Այս մասին գրում է 168.am-ը:
Գնման նպատակը, ըստ ընդունված նախագծի, ավիացիոն ոլորտում առկա թերությունները շտկելն ու նոր կառավարման մոդելի անցնելն է։
Սա դեռ ամենը չէ. որպեսզի այդ նոր համակարգերն էլ կարողանան աշխատեցնել, անհրաժեշտություն է առաջացել վերապատրաստել Կոմիտեի մասնագետներին։
Այդ նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանը 5 օրով մեկնելու է Ամստերդամ՝ մասնակցելու «Կառամատուցային Տեսչական ստուգման ուսուցում աշխատավայրում (Ramp Inspection On-the-Job Training (OJT)» դասընթացին։
Նշենք, որ Արամ Եղոյանին 5 օրով՝ հունիսի 13-17-ը ներառյալ Ամստերդամ գործուղելու համար նախատեսված է պետական բյուջեից վճարել 5 միլիոն 500 հազար դրամ։
Հավելյալ 2 միլիոն դրամ էլ հատկացվելու է Կոմիտեի այլ աշխատակիցների գործուղումների համար. ինչո՞ւ հավելյալ, որովհետև, պարզվում է, 2022 թվականի բյուջեով հատկացված գործուղումների ծախսը բավարար չէ։
Նշենք, որ վերը նշված նպատակների համար անհրաժեշտ ընդհանուր առմամբ 12 միլիոն 850 հազար դրամը կվճարվի Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման և ավիացիոն ծառայությունների մատուցման համար 2022 թվականի բյուջեով հատկացված գումարը կրճատելու հաշվին։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...