Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանություն Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post Թրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասին Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը ԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունը ՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է Իրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Աստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներին Պետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներ

Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարի
Հայաստան

Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է

Իշխանական թիմի հետ կապված նոր սկանդալ է հասունանում. այս անգամ սկանդալի հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է, գրում է Politik.am-ը:

Պատգամավորը, որը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, պարզվում է սեփական ընտանիքում այդքան էլ հաշտ չէ մարդու, իսկ ավելի շուտ իր քաղաքացիական կնոջ իրավունքների հետ։

Օրերս մեր լրագրողը հանդիպում է ունեցել Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ (կնոջ անձնական տվյալները իր խնդրանքով չեն հրապարակվում դեռևս)։ Ներկայացված փաստերն ու այն, ինչ կինը պատմել է մեր լրագրողին, պարզապես սարսափ ֆիլմ են հիշեցնում։

Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո, մեծ ջանքեր ներդնելով ծանոթանում է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ։ Ի վերջո, կինը Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը տեղափոխվում է Հայաստան և նրանք սկսում են միասին ապրել։ Չնայած նրանց միասին ապրելուն, կնոջ պնդմամբ Բաքոյանը ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որպեսզի եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսանցել (եզդիների մոտ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը, իսկ նման ամուսնությունների դեպքում մարդը դադարում է եզդի համարվել)։

Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի՝ Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար։

Մի քանի անգամ Բաքոյանը նաև կնոջը համոզել է տարբեր հարցերի շուրջ գրազ գալ։ Նման դեպքերից մեկի ժամանակ նա իր կնոջից ստացել է 3000 եվրո գրազը, որը կինն իբր պարտվել է իրեն։ Վերցրած գումարով, ըստ մեր զրուցակցի նա ոչխարներ է գնել և ուղարկել է սար։ Ընդհանուր մեր զրուցակիցը այս տարիների  ընթացքում առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար, սրա մեջ չեն մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա։

Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։ Երկու նման դեպքերից հետո արված լուսանկարները Բաքոյանի արդեն նախկին կինը փոխանցել է մեզ, որը հրապարակում ենք։ Կինը  բռնության դեպքերից մեկից հետո զանգահարել է ոստիկանություն, նրան հրավիրել են Երևանի բաժանմունքներից մեկը, որտեղ նա հանցագործության մասին հաղորդում է տվել, բայց հետո հետ է վերցրել դիմումը, որպեսզի չվնասի իր սիրած տղամարդուն։

Մեր զրուցակիցը պատմում է, որ իրենց առաջին հանդիպումն անգամ կասկածելի պատմությամբ է սկսվել։ Կինը Բաքոյանին կարճ ժամանակով տվել է իր 13 հազար 500 դոլար արժեցող ժամացույցը, որը ըստ նրա պատգամավորը փորձել է իրենով անել, բայց երբ հասկացել է, որ կինը չի լռելու և դիմելու է ոստիկանություն՝ հետ է վերադարձրել։ Ի դեպ այս ժամացույցի մասին մամուլում  նաև կա հրապարակում։

Բաքոյանը մի քանի ամիս առաջ  հերթական վեճերից մեկը դարձրել է պատճառ ու հեռացել է կնոջ տանից։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը փախել է իր մոտից, քանի որ տեղեկացել է, որ իր ֆինանսական միջոցները վատացել են ու նա չի կարող նախկինի նման ցոփ ու շվայտ ծախսեր իրեն թույլ տալ, ավելին, գուցե կարիք լինի նաև որպեսզի Բաքոյանն ինքն էլ իր միջոցներից ծախսի, որպեսզի երկու անչափահաս երեխաների կարիքները հոգան։

Հիմա կինը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ Բաքոյանը տարբեր պատճառներ հորինելով տարել է իր ողջ խնայողությունները ու հեռացել է, իսկ անչափահաս երեխաների խնդիրը կինը ստիպված է միայնակ լուծել։ Կինը պահանջում է, որպեսզի Բաքոյանը վերադարձնի իր երեխաների բերանից կտրած գումարը, ոսկին և նյութական այլ միջոցները։ Բաքոյանի արդեն նախկին կինը նաև պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պատժի իր թիմակցին։ Նա պատրաստ է նաև խոսել ու անհրաժեշտ բոլոր ապացույցները ներկայացնել իրավապահներին, խոսել դատարանում։ Ռուստամ Բաքոյանին էլ խորհուրդ է տալիս հիշատակված ամեն փաստ հերքելուց առաջ լավ մտածել, քանի որ ամեն խոսքի տակ փաստ կա։ Մեր զրուցակիցը այլ առավել հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Բաքոյանի գործունեության վերաբերյալ, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան եկած օգնության յուրացման մասով։ Սրա մասին առաջիկայում առավել մանրամասն հրապարակումներ կունենանք։ Առաջիկայում կնոջ թույլտվության դեպքում կհրապարակենք նաև իր հետ զրույցի ամբողջական ձայնագրությունը։

Հ․Գ․ Իշխանական պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց պատրաստ ենք նաև լսել իր խոսքը։