Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանություն Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post Թրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասին Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը ԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունը ՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է Իրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Աստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներին Պետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներ

Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարի
Հայաստան

Ինչ «մեսիջ» են փոխանցում Գարեգին Բ-ին՝ նրա եղբորորդուն ձերբակալելով

 

Այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք: Համաձայն հաղորդագրության, «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։ 

«Հրապարակն» արդեն մանրամասնել էր, որ ձերբակալված դատախազ Կ.Ն.-ն Կորյուն Ներսիսյանն է, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է: Ինչ խոսք, շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում այն էլ, ինչպես ժողովուրդը կասեր՝ «առավոտ բարի լույսով»։ Ինչ կարող է նշանակել այդ ձերբակալությունը, ինչ «մեսիջներ» է այն պարունակում։ 

• Այն, որ ամեն օր չէ, որ Հայաստանում կաթողիկոսի եղբորորդի, այն էլ դատախազ են ձերբակալում, արդեն իսկ խոսում է, որ կատարվածը շարքային ձերբակալության դեպք չէ եւ իր մեջ պարունակում է որոշակի «ասելիք», որոշակի «մեսիջներ»։ Ընդ որում եւ ուղարկողն է լավ հայտնի եւ հասցեատերը։ 

• Ընթերցողը թերեւս կհիշի, որ Մայր Աթոռը Գերագույն Հոգեւոր խորհրդի վերջին ժողովից հետո հրապարակեց հայտարարություն, որը որակվեց որպես Գարեգին Բ-ի գահակալության ողջ ընթացքի ամենից քաղաքականացված հայտարարությունը։ 

• Բացի այդ, Գարեգին Բ-ն էլ, որ նախկին իշխանությունների օրոք, սկսած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակներից, աչքի էր ընկել մշտապես իր կայուն եւ հարատեւ իշխանամետ կեցվածքով այն աստիճան, որ նրան նույնիսկ համարում էին իշխանությունների կցորդ, վերջին շրջանում, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, աչքի է ընկնում իշխանություններին ուղղված իր քննադատական ելույթներով, իսկ 2021-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մեկն էր, այլոց թվում։ 

• Առհասարակ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականները ընդգծված հակաիշխանական կեցվածքով են հանդես գալիս, բացահայտ քննադատելով, դատապարտելով Փաշինյանի կառավարությանը, անձամբ նրան մեղադրելով մեր ձախորդությունների եւ անգամ պետական դավաճանության մեջ։ 

• Այս համատեքստում Գարեգին Բ-ի եղբորորդու ձերբակալությունը որոշակի «մեսիջ» է պարունակում՝ ուղղված թե անձամբ Գարեգին Բ-ին, թե Առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներին, թե Հայաստանի կրոնական ոլորտը ներկայացնողներին առհասարակ, որ իշխանությունները իրենց ամենասիրելի գործիքի՝ քրեական հետապնդումների միջոցով անցել են հակահարվածի։ 

• Դժվար է ասել, թե այս ձերբակալությանն ինչ կհետեւի։ Ամենեւին չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո կալանավորված Կորյուն Ներսիսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Իշխանություններն էլ կարող է որոշեց, որ վախեցնելը բավարար է եւ որոշակի գործարքի գնան Գարեգին Բ-ի հետ հետեւյալ տրամաբանությամբ՝ «Առաքելական եկեղեցին իշխանությունների հանդեպ ավելի հանդուրժող ու «հնազանդ» կեցվածք կորդեգրի», դրա փոխարեն Կորյուն Ներսիսյանին էլ չենք անդրադառնա»։ 

• Հատկապես, որ առաջիկայում Հայաստանը բավական լուրջ քայլերի է գնալու Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման կամ կարգավորման առումով, ու այստեղ չափազանց կարեւոր է Առաքելական եկեղեցու վերաբերմունքը, որ նա հնարավորինս «խոնարհ հարս» լինի։ Նաեւ ձեռքի հետ էլ եկեղեցուն հնազանդեցնեն, որ ընդդիմադիր կեցվածքից դուրս գա եւ հոտին չհանի ՔՊ-ական իշխանության դեմ։