Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանություն Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post Թրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասին Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը ԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունը ՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է Իրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ Հրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ է Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Աստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներին Պետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներ

Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ․ դեսպանությունՊենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington PostԹրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասինԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄԷ-ում գործի է դրվել հակաօդային պաշտպանությունըՀՀ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էԻրանական ուժերը «սպասում են» ԱՄՆ-ի ցամաքային ներխուժմանը․ Իրանի խորհրդարանի խոսնակՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետՀրդեհ Իսրայելի արդյունաբերական գոտում. իրավիճակը վերահսկողության տակ էԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԱստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներինՊետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿԱխթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժածԻրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀայաստանինԹեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարի
Հայաստան

Դադիվանքի հարցը պետք է որոշեն Ամենայն հայոց կաթողիկոսն ու Ռուսիո պատրիարքը

 

Անցած տարվա մայիսից հայ ուխտավորներն այլեւս չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելում էին Դադիվանք, բայց ադրբեջանցիները հետզհետե դժվարացրին հայ ուխտավորների մուտքը սրբավայր։ Թեպետ ավելի ուշ՝ Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել էր Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ ու բարձրացրել հայ հոգեւորականների եւ հավատացյալների այցերը Դադիվանք վերսկսելու հարցը, բայցեւայնպես, ուխտագնացությունների վերականգնման շուրջ եռակողմ բանակցությունները կարծես արդյունք չտվեցին, եւ արդեն մեկ տարի է՝ հայ ուխտավորները չեն կարողանում այցելել Դադիվանք։ Բացառություն է եղել միայն Զատկական տոնի պատարագը, որին մասնակցելու համար ապրիլի 17-ին ներս մտնել թույլ են տվել 28 հոգու։ Սա էլ քիչ էր, օրերս մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե Ադրբեջանը ցանկանում է դիմել ռուսական կողմին, որպեսզի Դադիվանքի հայ հոգեւորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի հոգեւորականներով։

Արցախի ԿԳՄՍ նախարարության մշակույթի եւ երիտասարդության հարցերի վարչության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանից hraparak.am-ը  հետաքրքրվել է, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եւ պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Ա․ Սարգսյանը նշեց, որ այս պահին իրենց ունեցած տեղեկությունն էլ է սա, եւ դեռ ոչ մի հստակություն չկա։ Ավելին՝ կարծում է, որ այս տեսակ լուրեր շրջանառելու միջոցով ադրբեջանական կողմը փորձում է մեր տրամադրությունները ստուգել։ «Իրենք ցանկացած ինֆորմացիա բաց են թողնում, որ տեսնեն՝ մենք ինչ արձագանք ենք տալիս, ինչ ենք նախաձեռնում, եւ, համապատասխան դրան, իրենց գործառույթները կատարում են»,- նկատում է Ա․ Սարգսյանը։  

«Ադրբեջանի ռուսական թեմը մի քանի անգամ փորձել է նման քայլերի գնալ, երբ ուդի քահանաների հետ եկել են Դադիվանք։ Դրանից հետո արդեն իրենք որոշել են, ինչն ավելի շատ խարդախություն է, որ ռուսները գալիս են այդտեղ իբր քահանայություն անելու, որպես ուղղափառ եկեղեցի, եւ ժամանակի ընթացքում, ըստ իրենց տրամաբանության, մերոնք կմոռանան, որ Դադիվանքը հայերինն է, ու կամաց-կամաց դա էլ կանցնի իրենց։ Նրանց նպատակը սա է։ Եվ, ցավոք, այդ սադրանքներին մերոնք կուլ են գնում։ 6 ամիս առաջ այստեղ՝ Ստեփանակերտում, ես հանդիպել եմ իրենց 2 գնդապետների հետ, իրենք էին ցանկություն հայտնել, որ կրոնի գործերով զբաղվող մարդկանց հետ հանդիպեն։ Հանդիպեցինք, եւ ես էլ իրենց պարզ ներկայացրի Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածը, որտեղ գրված է, որ երբ պատմամշակութային հուշարձաններն ավերում են կամ այնտեղից բաներ են թալանում, քրեական օրենսգրքով հասնում է 10-20 տարվա ազատազրկում, ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն։ Ես ցույց տվեցի իրենց օրենքում նշված այդ կետը, նաեւ նշեցի իմ տարբերակը, թե ինչպես կարելի է կասեցնել իրենց վայրագությունները։ Ասացի՝ ցանկացած գյուղում, որ հիմա թուրքերի տնօրինության տակ է, տեղի պատասխանատուին հանձնարարում եք, կամ մենք մեր ուժերով կարող ենք ցուցանակներ պատրաստել, որտեղ թուրքերեն ու ռուսերեն լեզվով գրված կլինի, որ այս եկեղեցին պահպանվում է Ադրբեջան պետության կողմից։ Ասացին՝ մենք մեր վերադասին տեղյակ կպահենք։ Նույնը փոխանցեցի նաեւ ռուս խաղաղապահների հոգեւորականին՝ հայր Բորիսին, ասաց՝ խելացի առաջարկ է, բայց․․․»։

Ադրբեջանցիների կողմից տեսնո՞ւմ է ռեալ պատրաստակամություն, թե՞ նորից փափուկ բարձ են ուզում դնել մեր գլխի տակ։ «Խնդիրը հենց դրանում է, որ իրենք ընդամենը փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, ու, ցավոք սրտի, մերոնք էլ շատ հեշտ համաձայնում են»։     

Ինչ վերաբերում է Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականներին, ապա մոտ 3 ամիս է՝ նրանց չեն հերթափոխել, ուղիղ կապ չկա այդ հոգեւորականների հետ, սնունդն էլ նրանց մատակարարվում է ռուս խաղաղապահների միջոցով, ովքեր էլ պատասխանատու են նրանց անվտանգության համար։ Նա ցավով նշում է, որ այդ հոգեւորականները Դադիվանքում հայտնվել են պահակի կարգավիճակում, որովհետեւ «հոգեւոր տեսանկյունից եկեղեցին այն դեպքում է կենդանի, երբ այնտեղ հոգեւոր ժամերգություններ, պատարագներ են մատուցվում»։

Պետությունը, Հայ առաքելական եկեղեցին թույլ կտա՞ն կամ կհամաձայնե՞ն, որ Դադիվանքի հայ հոգեւորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի հոգեւորականներով։ «Այս կարգի հարցերը երբ քաղաքական հարթակ են տեղափոխում, ընդհանրապես չեն լուծվում։ Ես մեր սրբազանին էլ եմ ասել, որ այս հարցը համատեղ պետք է որոշեն Ամենյան հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Սա հոգեւոր որոշում պետք է լինի, եթե քաղաքականությունն այստեղ խառնվեց, ուրեմն ընդհանրապես ոչ մի բան չի ստացվի։ Այս պահին սա Գարեգին 2-րդի կարեւորագույն գործառույթներից մեկն է, ոչ թե Էջմիածնի վերանորոգությունը կամ Գեւորգյան ճեմարանի տեղափոխությունը։ Այդ շինարարական գործերը մի կողմ պետք է թողնեն եւ կոնկրետ հոգեւոր հարցերով զբաղվեն»։

Այդ հոգեւոր կամքը տեսնո՞ւմ է մեր հոգեւոր առաջնորդների մեջ։ «Ցավոք սրտի, ո՛չ Արցախի, ո՛չ էլ Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ ես չեմ տեսնում, որովհետեւ, եթե իրենք այդ կամքն ունենային, չէին թողնի, որ այդ աստիճանի հասներ»,- ասում է նա ու ցավով նկատում, որ ժամանակին ՌԴ նախագահ Վ․ Պուտինն էլ հայտարարեց, որ Դադիվանքի ու Ղազանչեցոցի պատասխանատվությունն իր վրա է վերցնում, բայց «ո՞նց է վերցրել, որ հանձնի թուրքերի՞ն։ Այնպես որ, այս հարցում առաջին պատասխանատուն Գարեգին 2-րդն է, իհարկե, լավ կլինի՝ Վրթանես սրբազանն էլ աշխատի, բայց առաջին պատասխանատուն նա է, որովհետեւ Արցախի թեմը նույն Հայ առաքելական եկեղեցու թեմն է»։

Նշենք, որ Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է եւ գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020-ի նոյեմբերի 9–ից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար, ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը հայկական վանքի հարեւանությամբ է գտնվում։