Արձակուրդային տրամադրություններ Ազգային ժողովում
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ նստաշրջանն ավարտվում է հունիսի 17-ին, երեկ հրավիրված արտահերթ նիստից պարզ դարձավ, որ ՔՊ-ականների մոտ արդեն արձակուրդային տրամադրություններ են․ նրանք ներկա չէին կառավարության օրակարգով հրավիրված արտահերթ նիստին։ Գործուղման մեկնած Ալեն Սիմոնյանի փոխարեն նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին երկու փորձից միայն հաջողվեց քվորում ապահովել։ Առաջին գրանցմանը պարզվեց, որ դահլիճում 53 պատգամավոր կա՝ քվորում չկա։
Ռուբինյանը հորդորեց երկրորդ անգամ գրանցվել․ հավանաբար՝ ոմանք բացակա ընկերների փոխարեն գրանցվեցին եւ քվորումն ապահովեցին։ Մի քանի ժամ հետո, Ռուբինյանը թեպետ նախապես հայտարարել էր քվեարկության մասին, սակայն ստիպված էր աշխատասենյակներում գտնվող գործընկերներին դահլիճ հրավիրել։ Քվեարկության պահին պարզ դարձավ, որ ձայները չեն բավականացնում, եւ Հայկ Կոնջորյանը ստիպված 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ պատգամավորներին «բերման ենթարկելու» համար։
Ուշացած պատգամավորները ներկայանալով՝ հերթով բացատրություններ էին տալիս Կոնջորյանին։ Տեղեկություն կա, որ կառավարությունը դեղին քարտ է ցույց տվել օրենսդիրներին՝ իրենց հրավիրած նիստի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Կարող էին մի քարտ էլ ցույց տալ, որ, օրակարգի հարցերը թողած, բարձր ամբիոնն օգտագործում են ընդդիմությանը քլնգելու համար։
Երեկ փայլեց Գեղարքունիքից ընտրված Նարեկ Գրիգորյանը, ով, ըստ լուրերի, ինքնավնասումով խուսափել է բանակում ծառայելուց եւ երեկ պատմում էր, որ 44-օրյա պատերազմում ջոկատ է առաջնորդել, որի կազմում կռվել է նաեւ Իշխան Սաղաթելյանի հայրը։ Վերջինս «խնդրում էր, որ տուն գնա, իր տղաները կգան, կմասնակցեն. գնաց, տղաներից ոչ մեկը չեկավ»։ Ի դեպ, մի առիթով էլ նա ասել էր, թե իր պապը 41 թվին կռվել է Ղարաբաղում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ