Ինչ առաքելությամբ է Փաշինյանը Մարուքյանին գործուղել Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին երեկ գործուղել է Արցախ՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու։ Սակայն տեղեկացանք, որ ԱՀ ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարություն», Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցություն, համատեղ քննարկել են հարցը եւ մերժել Փաշինյանի բանագնացի հետ հանդիպելու խնդրանքը։ Նա հանդիպել է իշխող «Ազատ հայրենիք» եւ Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների հետ։
Որոշ տեղեկություններով, Մարուքյանի՝ ընդդիմադիրների հետ հանդիպելու նպատակը եղել է այն, որ փոխանցի Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականության ոչ հրապարակային մեսիջները եւ դրվագները։ Այն, որ մեծ ջանքերի արդյունքում Փաշինյանին հաջողվել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել ապագային, երբ կավարտվեն հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։ Իշխանականները կարծում են, որ սահմանազատումը երկար տարիների հարց է, ուստի այս հետաձգումն իրենց հաղթանակն են համարում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից