ՔՊ որ պատգամավորներն են «վոյաժների» մեկնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի իշխող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները նորից «վոյաժների» են մեկնել: Այս անգամ նաեւ իրենց օգնականների՝ աշխարհ տեսնելու մասին էլ են մտածել ու Սանկտ Պետերբուրգ նրանց հետ ուղեւորվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական համաժողովի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 8-11-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Էմմա Պալյանն ու Լիլիթ Մինասյանը:
Օգնականներից Պետերբուրգ կմեկնեն ԱԺ նախագահի ու ԱԺ նախագահի տեղակալի օգնականներ Աշխեն Հայրապետյանը, Գրետա Զորունցը, ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակի փորձագետ Անահիտ Աճեմյանը, ԱԺ նախագահի գրասենյակի գործավար Լիանա Բաբաջանյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հայկազ Նասիբյանը, խմբակցության փորձագետ Նատալյա Սինորյանը (նախկինում՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական) ու ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի օգնական Աշխեն Չալիկյանը»:
Մանրաամսները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից