Կամ Նակոլկա Շուշոն կմնա, կամ Բադասյանը. ՊԵԿ-ում և Մաքսայինում բունտ և քաոս է
Շուրջ երկու շաբաթ առաջ 168.am-ը տեղեկություն ստացավ, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և վերջինիս տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանի (Նակոլկա Շուշոյի)` ի սկզբանե վատ հարաբերությունները հասել են գագաթնակետին ու վերածվել թշնամականի։ Վերջիններս սուր վեճ են ունեցել, որի ավարտին Շուշանիկ Ներսիսյանը հայտարարել է, որ ինքը գնում է արձակուրդ, և վերադարձին ՊԵԿ համակարգում մնալու է իրենցից մեկը` կամ ինքը, կամ` Բադասյանը։
Այդ ինֆորմացիան մենք չհրապարակեցինք` սպասելով իրադարձությունների զարգացմանը։ Եվ ահա, խիստ հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Շուշանիկ Ներսիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել` հայտարարելով, որ Բադասյանի հետ հնարավոր չէ աշխատել։ Ընդ որում, մեկը մյուսի հասցեին արտահայտվում են ամենատգեղ բառապաշարով: Շուշանիկ Ներսիսյանի հետ հեռացել է նաև նրա թիմը, մարդիկ, որոնց նա է աշխատանքի տեղավորել։ Անգամ նրա քարտուղարուհին է իրերը հավաքել ու գնացել` տանելով նույնիսկ աշխատասենյակի ծաղիկները։
Մեր տեղեկություններով` Մաքսայինում բունտ է հասունանում։ Մեքենաները կանգնած են, չեն մաքսազերծվում։ Քաոսային իրավիճակ է, որովհետև առհասարակ Մաքսայինի թիմը առճակատման մեջ է Բադասյանի թիմի հետ։ Թե ո՞րն է այս ճակատագրական վեճի բուն պատճառը, դեռ պարզ չէ։ Ըստ նույն աղբյուրների` երկուսն էլ չեն հանդուրժում մեկմեկու ներկայությունը, քանի որ հասանելի են դառնում ֆինանսական իրական շարժերն ու դրանց արդյունքում կուտակված եկամուտները:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ