Մահացել է դերասան Վրեժ Հակոբյանը
Կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Ծնվել է 1938թ. հունվարի 10-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան:
Խաղացած ներկայացումներից են «Լաբիրինթոս» (Ժուռնալիստ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո), Վ.Դեմարի «Հիշիր վաղվա օրը» (Ռոբերտ), Վ.Փափազյանի «Ժայռը» (Սերոբ), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Արտակ Մոկաց) և այլն: Դերեր է կերտել նաև մի շարք մանկական հեքիաթներում: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Մհերի արկածները արձակուրդում» (1973թ.), «Ժայռ» (1973թ.), «Երկունք» (1976թ.), «Արևիկ» (1978թ.), «Թռիչքը սկսում է գետնից» (1980թ.), «Правила охоты. Штурм» (2015թ.), «Բրավո, վիրտուոզ» (2015թ.) և այլն: 1992թ., Շաքե Թուխմանյանի և Ժան Նշանյանի հրավերով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ.Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Թադե), «Պաղդասար ախպար» (Կիպար), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Վասիլ) ներկայացումներում: Երևան վերադառնալուց հետո, ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչությունը, իսկ մինչ 2003թ.` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից