Տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դոլարի փոխարժեքը երեկ նվազեց ևս 5 դրամով, եվրոյինը՝ մոտ 6: Արտարժույթի շուկայում անկանխատեսելի, տնտեսագիտական որևէ կանոնի չենթարկվող ինչ-որ արհեստական, աննորմալ վիճակ է ստեղծվել, ինչը բիզնեսին անընդհատ հարված է հասցնում:
Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում արտարժույթի կտրուկ տատանումներին:
Նա շեշտեց՝ դոլարը բարձրացավ մոտ 530 դրամ, հետո շատ կտրուկ նվազեց՝ հասնելով 450-ի, հետո նորից բարձրացավ՝ հասավ 490-ի, իսկ հիմա 460 է: Ն. Սարգսյանը, ի տարբերություն մի շարք տնտեսագետների, դոլարի արժեզրկումը չի կապում ԱՄՆ-ում առկա գնաճի հետ: Հաշվի առնելով մեր վիճակագրությունը՝ նա շեշտում է, որ 30 տարվա ընթացքում երբեք հայկական դրամը զգայուն չի եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ. դրամի արժևորումը կամ արժեզրկումը միշտ կապված է եղել ռուբլու հետ: Թվարկելով դրամի արժևորման օբյեկտիվ պատճառները՝ նա նշել է, որ դրանք իրականում նվազեցրել են դոլարի պահանջարկը, և դոլարի արժեզրկումն այդ ֆոնին սպասելի էր. «Բայց այս ֆոնին դոլարի կրկին արժևորումը, երբ 450-ից նորից 490 դարձավ, արդեն աննորմալություն էր, քանի որ պահանջարկը նույն մակարդակի էր, ու անհասկանալի էր, թե ինչու արժևորվեց»:
Անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության 9,6 % աճին, որն իշխանության կողմից որպես մեծ ձեռքբերում է համարվում, նա ընդգծեց՝ բնական է, որ նման աճ պետք է արձանագրվեր՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից ներհոսքը ՀՀ. «Նշված ցուցանիշը, այո, մակրոմակարդակում որոշակի բարելավում է ցույց տվել, բայց երբ նայում ենք ՀՀ-ի աղքատ բնակչության վրա ազդեցություն թողնել-չթողնելու համատեքստում, ապա պատասխանը միանշանակ է՝ տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել»: Սարգսյանը նաև հավելեց, որ կառավարությունը շարունակում է ոչինչ չանել՝ նույնիսկ նշյալ հնարավորությունից օգտվելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից