«Պատերազմի պատասխանատվությունը բոլորինս է, առաջին հերթին՝ վերջին տարվա գլխավոր հրամանատարինը». Րաֆֆի Հովհաննիսյան
1994-ին մենք պետք է գնայինք կապիտուլյացիայի, կամ Ադրբեջանին պարտադրեինք կապիտուլյացիա, և ոչ թե՝ գնայինք զինադադարի: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Երկրորդ՝ ես որպես արտգործնախարար, միջազգային իրավաբան և քաղաքացի՝ ի սկզբանե կողմնակից էի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, և ոչ թե տարիներ անց սպասել Կոսովոյին, ոչ թե սպասել վերջին շրջանի պատճառաբանմանը, Արցախի մասնատման վտանգին: Ուժի կամ այդ զինադադարի պահին էր պետք Արցախի ճանաչումը»,- շեշտեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ոչ միայն Ադրբեջանին չտարանք կապիտուլյացիայի, չճանաչեցինք Արցախը, չօգտագործեցինք այդ պահին մեր ուժի դիրքերը, այլև հետագա տարիները չօգտագործեցինք տնտեսապես և տեխնոլոգիապես ուժեղանալու համար:
«Ունեցանք շահերի բախումներ, մասնավոր նախաձեռնություններ, ազատագրված հայրենիքն օգտագործեցինք՝ որպես անհատներին հարստացնելու միջոց, և ոչ թե՝ պետականորեն ուժեղացնելու ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը: Մենք առաջ գնացինք ոչ թե իրավականորեն ուժեղացած պետություն, միասնական հայրենիք, այլ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որը վերջապես ունեցել է հաղթանակ: Եվ այդ ժողովուրդը տարին երկու անգամ հավաքվում էր՝ մայիսի 9-ին և սեպտեմբերի 2-ին՝ ուրախանալով, որ ունի «անձրևանոց», պաշտպանական համակարգ Արցախի վրա, հերոսներ, սակայն մինչև թշնամին պատրաստվում էր ռևանշի, մենք պետականորեն ամեն ինչ չարեցինք պաշտպանվելու համար, և չարեցինք ոչ թե 20 տարվա, այլ նաև վերջին 4 տարվա ընթացքում: Եվ պատասխանատվությունը բոլորինս է, առաջին հերթին՝ այս 4 տարվա գլխավոր հրամանատարինը, հետո՝ մնացածինը»,- ասաց քաղաքական գործիչը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...