Մի «քինախնդիր» ոստիկանի պատմություն․ ո՞վ էր խուզարկում Սուրեն Մանուկյանի տունը․ Yerkir.am
Yerkir.am-ը գրում է․
«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, ինչպես ասում են, քոռ ու փոշման, գլխիկոր հեռացան ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի տնից՝ այդպես էլ չհայտնաբերելով ընտակաշառք բաժանելու մասին փաստաթուղթ, ինչի հետքերով եկել էին խուզարկության։
Զավեշտալին այն է, որ Սուրեն Մանուկյանի տուն խուզարկության էր եկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, որը 2021 թ. զբաղեցնելով Իջեւանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը՝ բերման էր ենթարկում Տավուշի սահմանների անվտանգության հարցով Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում նաեւ Սուրեն Մանուկյանին։
Այդպիսի բան է իշխող ռեժիմին ծառայելը, լավ ծառայես՝ մեկ տարի անց պաշտոնի սրընթաց բարձրացում կունենաս։
Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ Սարգիս Մելքոնյանի եւ նրա նմանների վարքագիծը ևս ապագայում հիշեցնելու են իրեն»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...