Արարատ Միրզոյանի ծեծի գործը՝ մահակ. ոչինչ չի արվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 1 տարի 5 ամիս է, ինչ ԱԱԾ-ում քննվում է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, սակայն դատելով իրավիճակից՝ նախաքննական մարմինը գործով անցնող անձանց մասով կոնկրետ տվյալներ չունի, թե ով ինչպես է հարվածներ հասցրել, եւ դեռ ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներին է կարողացել գտնել մինչ օրս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ-ին գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն միջնորդությունը ԱԱԾ-ն մերժել է:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ժիրիկ Սիրեկանյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ դարձյալ խնդրելով թույլ տալ երկրից դուս գալ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվելու եւ ընտանիքը պահելու համար. միջնորդությունն ԱԱԾ-ում այս պահին քննարկվում է, եւ դատելով իրավիճակից՝ այս միջնորդությունը եւս կմերժվի: Ստացվում է, որ նախաքննական մարմինը տեւական ժամանակ գործով անցնող անձանց մասով որեւէ քննչական գործողություն չի անում, եւ քրեական գործն էլ մահակի պես պահում է մեղադրյալների գլխին: Արարատ Միրզոյանին ծեծողներն իրականում չեն բացահայտվում, գործն էլ, ըստ էության, կոծկվում է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից