Հակոբ Սիմիդյանն ու ընկերները վատնում են ՀՖՖ-ի գումարները. ինչ է կատարվում կառույցում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է իշխանության տարբեր օղակների համար գումար աշխատելու հարմար հաստատություն: ՀՖՖ-ում խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը անխախտ է գործում:
Նախ տեղեկացնենք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ պաշտոնական համակարգողը ՀՀ Կառավարության կողմից Հակոբ Սիմիդյանն է՝ Շրջակա միջավայրի նախարարը: Նա 2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Նույն Սիմիդյանը 2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։
Եւ այսօր ՀՖՖ նախագահի տեղակալ է աշխատում նույն Հայկական ժամանակի մեկ այլ նախկին աշխատակից Արմեն Նիկողոսյանը: Եւ ֆուտբոլիստները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են, որ ՀՖՖ-ում տեխնիկական վերահսկիչ է կարգվել ՀՖՖ նախագահի տեղակալ, ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանի մանկական ընկերը: Նշենք, որ ՀՖՖ-ն Նիկողոսյանի ընկերոջը մեկ տարվա համար վճարել է անհասկանալի մեծ, 18 միլիոն դրամ այն դեպքում, երբ նախկին տեխնիկական վերահսկիչը 6 տարվա ընթացքում ստացել էր ընդամենը 2,9 մլն դրամ։
Ընկերները բացի գումար աշխատելուց նաեւ ֆուտբոլի ակադեմիայում երեկոյան ժամերին իրենց հանգիստն ու ժամանցն են ապահովում: Հաճախ կարելի է պատգամավորական ավտոմեքենաները Հակոբ Սիմիդյանի հետ տեսնել ֆուտբոլի ակադեմիայի բակում: Ականատեսների վկայությամբ, նրանք օգտվում են ֆուտբոլի ակադեմիայի շոգեբաղիքից:
Եւ նույնիսկ քննարկել են մի մտահղացում, որ անհրաժեշտ է ակադեմիայի լվացարանի տեղում նոր, էլիտար շոգեբաղնիք կառուցել:
Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ ՀՖՖ մատակարարներն ու կապալառուները մեծամասամբ ՀՖՖ ղեկավարների ընկերներն են, ընտանիքի անդամներն ու մտերիմները։ Աբովյանի մարզադաշտի մի քանի հարյուր միլիոն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության իրական սեփականատերերն անգամ հայտնի չեն։
Պետռեգիստրում գրանցված են արհեստավոր եղբայրներ, ովքեր մասնավոր պատվերով գաջ քսող են աշխատել նույնիսկ այն օրերին, երբ «իրենց իսկ» կազմակերպությունը վերակառուցում էր մի ամբողջ մարզադաշտ։ Այսինքն՝ գաջ քսողը խոշոր շինարար է մեր երկրում:
Շարունակելի»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից