Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Հայաստան

Գիտությունը վերակենդանացման մեջ է, անհրաժեշտ են նրա վերականգնման շտապ միջոցներ. «Գիտուժ»

Օրենքում պետք է արձանագրել գիտությանը պետբյուջեի 4 տոկոսի չափով հատկացվող միջոցների մասին, որպեսզի կառավարությունը, անկախ գործող իշխանությունից, չկարողանա սեփական քմահաճույքով փոխել այդ դրույթը, եւ զարգացումը կանգ չառնի։ Այս մասին մայիսի 10-ի քննարկման ժամանակ հայտարարել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանը։

Նրա պատկերավոր արտահայտությամբ՝ գիտությունը Հայաստանում վերակենդանացման վիճակում է, եւ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել նրա վերականգնման համար։

Նրա խոսքով՝ չկա երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու ցանկություն, եւ այդ պատճառով գիտության զարգացման քայլեր չեն ձեռնարկվում, կամ էլ՝ ցանկություն կա, բայց չկա անհրաժեշտ քայլերը հստակ ձեւակերպելու ունակություն։

«Մենք ասել ենք, որ պետք է գնահատել առկա ռեսուրսները, հստակ ձեւակերպել նպատակները եւ անհրաժեշտ միջոցներ տրամադրել այդ նպատակների իրականացման համար։ Այս սխեմայի բացակայությունը հանգեցրել է այն բանին, որ ունենք այն, ինչ ունենք»,- նշել է Սաֆարյանը։

«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Ջիվանյանը համաձայնել է այն կարծիքին, որ Հայաստանը կանգնած է համակարգ ստեղծելու խնդրի առջեւ, բայց պետության կողմից նման մոտեցում չի երեւում։ «Ավելացնելով գիտության ֆինանսավորումը՝ կառավարությունը չգիտես ինչու մտածում է, որ գնդակը գիտնականների դաշտում է»,- նշել է նա։

«Գիտուժ» նախաձեռնության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Փախչանյանը, առաջարկել է օրենքում մտցնել նորմ, որով կնախատեսվի բյուջեի կոնկրետ բաժնի հատկացում գիտության զարգացմանը։ «Բայց մարդիկ ցանկանում են անել ամեն ինչ, որպեսզի դա չլինի։ Դրա փոխարեն նրանք կարծում են, որ ավելի լավ է ծախսել թոշակների բարձրացման վրա, որպեսզի ընտրություններում ավելի շատ ձայներ ստանան։ Բայց նման մոտեցումներով զարգացում անհնար է։ Տարբեր ատյաններում ասում են, թե մենք միջոցներ տրամադրում ենք, բայց գիտությամբ զբաղվելու ցանկություն չկա, եւ մենք, իբր, ստիպված ենք կրճատել բյուջեից հատկացվող փողերը։ Սա վկայում է այն մասին, որ ամեն բան շատ վատ է կազմակերպված»,- ավելացրել է նա։

Փախչանյանը հիշեցրել է, որ ժամանակին ստեղծվել էր Ռազմարդյունաբերական կոմիտե, որը պետք է զբաղվեր կազմակերպչական հարցերով, բայց սկզբում, 1-2 տարի, այն ղեկավար չուներ, իսկ հետո մշտապես բյուջեն կրճատվում էր։ «Հիմա ղեկավարը կա, բայց կառույցի գործունեության նպատակն անհասկանալի է, չկա ռազմավարություն, չկան ծրագրեր։ Այսպիսի մոտեցմամբ մենք չենք կարող ընտրել՝ պատերազմներ վարե՞լ, ինչպես դա անում է ԱՄՆ-ը, թե՞ ոչ, մեզ միայն կարող են պատերազմ պարտադրել»,- ավելացրել է նա։

Փախչանյանը կոչ է արել ղեկավարվել «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» սկզբունքով։ «Երբեք չես կարող իմանալ, թե ինչպես կավարտվեն բանակցությունները, իսկ պատերազմը ընդամենը բանակցությունների շարունակությունն է։ Իսկ պատերազմին պատրաստվելը օգնում է ավելի արդյունավետ վարել բանակցությունները»,- ամփոփել է նա։

Գիտությունը վերակենդանացման մեջ է, անհրաժեշտ են նրա վերականգնման շտապ միջոցներ. «Գիտուժ»

Գիտությունը Հայաստանում վերակենդանացման վիճակում է...