Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Հայաստան

ԱՄՆ դոլարը Հայաստանում նորից սկսել է ամրապնդվե՞լ

Ռուսաստանում ԱՄՆ դոլարի արագ ամրապնդման բուն պատճառը բոլորին է հայտնի՝ փետրվարի 24-ին սկսված «ռազմական օպերացիան» Ուկրաինայում։ Հետաքրքիր է, որ նախօրեին (փետրվարի 23) ռուսական արտարժույթի շուկան արդեն արձագանքել էր առաջիկա իրադարձություններին՝ դոլարի փոխարժեքը 76,77 ռուբլուց բարրացել էր մինչեւ 81,42 ռուբլի։ Հետո սկսվեց ԱՄՆ դոլարի արագ աճը, որին հաջորդեց նրա ոչ պակաս արագ անկումը։ Հետեւյալ գրաֆիկում ներկայացված է այս համաշխարհային արժույթի փոխարժեքի դինամիկան Ռուսաստանում, ինչպես նաեւ Հայաստանում, ըստ օրերի՝ հունվարի սկզբից մինչեւ մայիսի 7-ը ներառյալ։

Ինչպես երեւում է գրաֆիկից, Հայաստանում եւ Ռուսաստանում դոլարի փոխարժեքի դինամիկան ընթացիկ տարվա վերջին օրերին ունեցել է նմանատիպ բնույթ։ Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանում առանձնապես կտրուկ թռիչքներ չեն եղել՝ ի տարբերություն Ռուսաստանի։

Ավելորդ չէ նշել մի բավականին ինտրիգային փաստ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում ԱՄՆ դոլարի առավելագույն փոխարժեքը նվազել է մարտի 11-ին՝ 518,28 դրամ։ Հենց նույն օրը Ռուսաստանում ԱՄՆ դոլարը հասել է առավելագույն փոխարժեքի՝ 120,38 ռուբլու։ Ճի՞շտ է եզրակացնել, որ երկու երկրների արժութային շուկայի վրա ազդել են նույն տնտեսական գործոնները։ Նման եզրակացությունը որոշ չափով կասկածելի է՝ մեր պայմանները չափազանց տարբեր են։ Ամենայն հավանականությամբ, ռուսական արտարժույթի շուկայում խուճապը պարզապես փոխանցվել է Հայաստանին, եւ մեր Կենտրոնական բանկը որոշել է ամեն դեպքում ապահովագրվել։

Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում արտաքին առեւտուրն ավանդաբար բնութագրվում է հսկայական դրական հաշվեկշռով։ Մեծությամբ այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է երկրից կապիտալի արտահոսքը։ Ռուսաստանի վճարային հաշվեկշռի հավելուրդն այս տարվա հունվար-մարտին կազմել է 58,2 միլիարդ դոլար եւ տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 2,5 անգամ։ Տնտեսության վիճակը վատթարացել է արեւմտյան երկրների լայնածավալ պատժամիջոցներից հետո։ Օրինակ՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկեարժութային միջոցների մի մասը (350 միլիարդ դոլար կամ դրանց ընդհանուր ծավալի 60 տոկոսը) այժմ սառեցված է մի շարք երկրների կողմից։

Ռուսաստանը տարիներ առաջ տնտեսության դոլարիզացիայի նվազեցման կուրս է վերցրել։ Արեւմուտքի վերջին պատժամիջոցների սահմանումից հետո այս քաղաքականությունն էլ ավելի է ակտիվացել։ Օրինակ, Ռուսաստանի արտաքին առեւտրային հաշվարկների մի մասը ԱՄՆ դոլարից անցել է ռուբլու (Հայաստանը Ռուսաստանի հետ առեւտրային հաշվարկներում նույնպես անցել է ռուբլու, մասնավորապես, ռուսական բնական գազի համար): Ռուսաստանի Կենտրոնական բանկի խիստ սահմանափակումները՝ կապիտալի շարժի ուղղությամբ, նույնպես նպաստել են ռուբլու ամրապնդմանը այլ արժույթների նկատմամբ։

Հայաստանում պատկերն այլ է։ Օրինակ՝ կոմերցիոն բանկերում բնակչության ավանդների դոլարիզացիայի մակարդակը բավականին բարձր է։ Մարտին բնակչության ավանդների ավելի քան 51 տոկոսը եղել է արտարժույթով (որում մոտ 95 տոկոսը կազմում է ԱՄՆ դոլարը, մնացած 5 տոկոսը՝ եվրո)։ Մեր հաշվարկներով՝ այս տարվա մարտի վերջին արտարժյթով ավանդները (ԱՄՆ դոլարով) կազմել են գրեթե 2 միլիարդ դոլար։

Նշենք, որ բնակչության ավանդներին (այդ թվում՝ արտարժույթով) բնորոշ է որոշակի կայունությունը։ Սակայն մարտին արտարժույթով ավանդները (ԱՄՆ դոլարով) սովորական աճի փոխարեն նվազել են 2,3 տոկոսով։ Թերեւս որոշ խնայողներ մտահոգված են մարտի 12-ից սկսած դոլարի կայուն անկմամբ: Անկումն այնքան էլ էական չէ, ուստի չարժե դրան մեծ նշանակություն տալ։

Մարտին փետրվարի համեմատ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը բառացիորեն փլուզվել է՝ նվազելով 10,6 տոկոսով։ Ընդ որում, ամենամեծ անկումը գրանցվել է արտահանման մեջ՝ 12,2 տոկոսով, ներմուծման 9,8 տոկոսի դիմաց։ Բացասական սալդոն այս ամիս հասել է գրեթե 223 միլիոն դոլարի, սակայն մեր արտաքին առեւտուրը միշտ աչքի է ընկել հսկայական դեֆիցիտով, ուստի այստեղ էլ առանձնակի սենսացիա չկար։ Պարզապես այս ոլորտում քրոնիկ թերություններին գումարվել են Ուկրաինայի ռազմական հակամարտության հետեւանքները։

Մարտին արժույթի այլ աղբյուրներից նշենք դեպի Հայաստան դրամական փոխանցումների դրական դինամիկան։ Արտարժույթի շուկայի վրա, անկասկած, ազդել է տասնյակ հազարավոր ռուսաստանցիների ժամանումը։ (Հակառակ կանխատեսումների, մարտին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքն աճել է գրեթե 1,9 անգամ (news.am))

Այն, որ մարտի սկզբին կարգավորող մարմինը մեծ նշանակություն չի տվել դոլարի ամրապնդմանը, անուղղակիորեն վկայում է շուկայում արժութային ինտերվենցիաներից նրա հրաժարումը։ Դե, ԱՄՆ դոլարի (հետեւաբար նաեւ այլ արժույթների) նկատմամբ դրամի հետագա ամրապնդումը կրկին նման է ռուսական արտարժույթի շուկայում ռուբլու փոխարժեքի դինամիկային։

Սակայն Հայաստանում ԱՄՆ դոլարի այս արժեզրկումը ամենեւին էլ չէր արտացոլում ներքին տնտեսության իրական վիճակը՝ օտարերկրյա ներդրումների կրճատումը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության անկումը, շոշափելի գնաճը եւ այլն։ Այսպիսով դրամի ամրապնդումը բավականին պարադոքսալ բնույթ է կրում։

Սակայն Հայաստանի արտարժույթի շուկայում իրավիճակը կարծես թե փոխվել է։ Մայիսի 6-ի դրությամբ ԱՄՆ դոլարը նկատելիորեն ամրապնդվել է (9,89 դրամով)՝ արդյունքում հասնելով 474,38 դրամի։ Նկատենք, որ համաշխարհային այս արժույթի չափից ավելի թուլացումը իր բացասական հետեւանքներն ունի։ Հատկապես արտահանման մասով։ Ուստի ԱՄՆ դոլարի փոխարժեքը ցանկալի է կայունացնել ողջամիտ սահմաններում՝ 470 դրամից մինչեւ առավելագույն 500 դրամ։