Թուրքիայում մտավախություն կա, որ եթե Հայաստանում իշխանությունը փոխվի, հայ-թուրքական գործընթացը կտապալվի
«ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման այս թողարկմանը Հայկ Սահակյանը Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայացած 3-րդ հանդիպմանը, դրա եւ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ թուրքական մամուլում առկա արձագանքներին, ՀՀ ԱԽ քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ այս շաբաթ հնչած հայտարարություններին է անդրադարձել։
Թուրքական իշխանամերձ այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Sabah-ը, Yeni Şafac-ը, Hyurriet-ը, Milliyet-ը, ինչպես նաեւ տարբեր հեռուստաընկերություններ ակտիվ լուսաբանում են Երեւանում ընթացող բողոքի զանգվածային ակցիաները։ Պետական «Anadolu» գործակալությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ թուրքերենով մի վերլուծություն է հրապարակել, որի հեղինակ, թուրք քաղաքագետ Արմաղան Գյոզկամանը անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, այն նախադրյալներին, որոնց ազդեցությամբ մեկնարկել են բանակցությունները։
Ուշագրավ է հեղինակի այն միտքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը որպես բանակցություններում առաջընթաց ապահովելու պայման չի ներկայացրել Թուրքիային, եւ այդ պատճառով է, որ թուրքական կողմը համաձայնվել է բանակցություններ սկսել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բայց այժմ, ըստ հոդվածագրի, բանակցությունների հետագա ընթացքը կարող է վտանգվել, եթե Հայաստանում բողոքի ալիքի ազդեցությամբ իշխանափոխություն լինի։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից