Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Հայաստան

Մեր նշաձողերը կարող են երևալ միայն Եռաբլուրից

Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է։ 30 տարի առաջ մենք որոշեցինք և արեցինք։ Կարողացանք, որովհետև ՄԻԱՍԻՆ էինք, ունեինք մեր «Ինչուն»։ Եվ դա բարձր էր ու մեծ։ Եվ առաջնորդող էր․․․ Մենք հաղթեցինք, որովհետև հարաբերականորեն ուժեղ էինք, հաղթական էինք, կենտրոնացված, մոբիլիզացված, կազմակերպված և մոտիվացված։ Հաղթեցինք, քանի որ կար հստակ առաջնորդող ձայն ու կար որոշում։ 30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր զոհի ու անօգնականի բարդույթը։ Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։ Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։ • 30 տարի հետո մենք կանգնել ենք ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի, որպես պետություն լինել չլինելու առաջ։

• 30 տարի հետո մեր հազարամյակների տեսակը դեռ ապրում է լուրջ ազգային, գոյաբանական ու արժեքային ճգնաժամ․ չգիտենք ուր ենք գնում և ԻՆՉՈՒ։

• Իրապես չի գործում ազգային ու պետական որևէ ինստիտուտ։

• Չունենք ազգային, պատասխանատու և սրտացավ վերնախավ, առաջնորդող ուժ ։

• Մեր մտավորականներն էլ իրենց շարունակում են դրսևորել իբրև վարձու երգիչներ՝ անհայրենիք, անսկզբունքային։

• Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին խոսելն նույնիսկ անիմաստ է։ Ձեռքերը լվացել են բոլորը։ Իրար մեղադրում են բոլորը։

Առկա իրավիճակում իրեն մեղավոր է համարում ՈՉ ՈՔ։ Ու փոխարենը կա աղմուկ, որ չունի բովանդակություն և բնականաբար չի տանում միասնականացման։ Կա աղմուկ, որի իմաստը ինքնարդարացումն է՝ սեփական սխալը ուրիշի սխալի հետևում քողարկելը։ Ընդ որում, որքան շատ են ուզում արդարանալ, այնքան ավելի մոլեգին են իրար քննադատում, մեղադրում ու հայհոյում։ Հանգստացե՛ք։ Դուք բոլորդ էլ հանցագործ եք ու պատասխանատու (լինեք հին, թե ավելի հին) ․․․

Ավելին ասեմ, ձեր հանցանքի մեջ պատասխանատու ենք նաև մենք, քանի որ մեր լռելյայն համաձայնությամբ եք մսխել մեր պետականությունն ու հաղթանակը։ Այսօր խոսվում է նշաձողերից, դրանց բարձրությունից կամ ցածրությունից։ Ընդ որում, խոսվում է ոչ թե հիմնավոր ու կառուցողական, այլ շահարկող ու հատվածային։ Մինչդեռ մեր իրական նշաձողը մեր իրականությունն է , որ հենվում է իրողության վրա։

Այդպիսին է մեր ներքին ու արտաքին կշիռը և դրա հետևանքը, որին մենք հետևողականորեն հասել ենք ձեր շարունակական խաղերով։ Այո՛, մեր նշաձողը պիտի բարձր լինի, բայց ոչ անիմաստ ու անպատասխանատու ճամարտակելով, առավել ևս նրանց կողմից, ովքեր կռվի ժամանակ մոտ էլ չեն գնացել առաջնագծին և իրենց ու իրենց հարազատների գիտակցված բացակայությամբ ունեն իրենց մեղքի լուրջ բաժինը մեր զոհված տղերքի առաջ։

Այո՛, մեր նշաձողը պիտի բարձր լինի մեր ազգային կազմակերպված ու հետևողական քայլերով, հստակ կեցվածքով։

Այն պիտի միտված լինի ազգային ու արդարության մթնոլորտի ու դրա զգացողության ապահովմանը։ Հասկանալի ու բաց խաղի կանոնների հաստատմանը։ Այն պիտի միավորի մեր ներուժը, բարձրացնի մեր դիմադրական ուժը, մեր կշիռը, հեղինակությունը, ինքնագնահատականը։ Սա է ծնողը ՄԵՆՔ-ի մթնոլորտի։ Սա է ծնողը ՄԵՐ-ի մթնոլորտի։ Եվ սա է կոչվում հայրենիք, որի համար ոչ միայն կարելի է մեռնել, այլ նաև կարելի է ապրել․․․

Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը, արդեն ավանդաբար, մենք երթով կշարժվենք Եռաբլուր։ Կշարժվենք ժամը 15։00 –ին Շառլ Ազնավուրի հրապարակից (Կինո Մոսկվայի հարևանությամբ)։ Կգնանք մեր հերոս նահատակների նկարներով, նրանց հետ, նրանց կողքին․․․

Եվ հենց Եռաբլուրում կազդարարենք, որ «մենք արժանի ենք հաղթանակին, երբ միասին ենք»։

ՄԻԱՅՆ ԵՐԲ միասին ենք։ Սա է մեր բարձր նշաձողի, և ընդհանրապես նշաձողի բարձրացման ամենակարևոր և թերևս միակ ճանապարհը։

Եկեք, եթե ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․