Սարսափի ծափահարություններ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ են ցույց տալիս այս օրերի իրադարձությունները: Նախ՝ պարզ դարձավ, որ չնայած ամեն ինչ արվել է արժեքային համակարգը ջնջելու համար, բայց մեր երկրում մեծամասնությունն ունի հայրենիքի ու ազգայինի, արժանապատվության զգացողություն և պատրաստակամ է տեր կանգնել Հայաստանին ու Արցախին: Ցավոք, ամենավտանգավորն այն է, որ դեռևս կան անտարբեր մարդիկ, որոնք առայժմ չեն զգում իրական վտանգը, որ սպառնում է բոլորիս Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման դեպքում: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը չէր էլ թաքցնում, որ իր գլխավոր խնդիրը բախում հրահրելն ու ժողովրդի դեմ բռնի ուժ կիրառելն է:
Հնարավոր ու անհնար բոլոր գծերն անցած անձը երեկ խոսում էր գծերի ու «ժողովրդավարությունը թուլության հետ չշփոթելու մասին», այսինքն՝ սպառնում էր հայ ժողովրդին: Մինչ այդ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սադրիչ հայտարարություն արեցին, թե իբր տեղեկություն ունեն, որ ԱԺ շենքը «զավթելու» են ընդդիմադիրները: Ի սկզբանե հասկանալի էր, որ դա իշխանությունների ցանկությունն է՝ ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ստանալու համար: Երրորդ՝ որքան էլ ցույց են տալիս, որ հանգիստ են, ԱԺ երեկվա նիստը ցույց տվեց, որ ամբողջ թիմը սարսափի մեջ է:
Դրա վկայությունն էին նաև անհավասարակշիռ շարժումներով ծափահարություններն ու օվացիան, երբ ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը: Դրա վկայությունն են նաև քպականների՝ այս օրերի ջղագրգիռ ելույթները, ինչպես նաև երկրով մեկ ու հատկապես կառավարության և ԱԺ-ի մոտ հազարավոր ոստիկաններ լցնելը: Չորրորդ՝ իշխանությունները երեկ հենց իրենք մատնեցին, որ երկրի գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով համաժողովրդական շարժումն է: Ինչո՞ւ: Որովհետև նույնիսկ իրենք իրենցով մնալով՝ շարժման մասին հարցից զատ ուրիշ ոչ մի հարց չհնչեցրին Փաշինյանին ու կառավարությանը:
Այսինքն, ուրիշ ոչ մի հարց իրենց չի հետաքրքրում: Վերջապես, հինգերորդ. ժողովրդի դեմ բիրտ, անմարդկային, անհամաչափ ուժի կիրառումը, թեկուզ հենց միայն դրա ցանկությունը միշտ վերջնական կործանման սկիզբ է դառնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից