«Հրապարակ». Կազմակերպված մրոցի. Ենթադրվում է, որ մարտավարությունը Փաշինյանն է մշակել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ-ական պատգամավորներն ԱԺ-ում հայտարարությունների ժամը նվիրեցին ընդդիմադիրներին, ավելի ճիշտ՝ զբաղված էին նրանց մրոտելու, սկսված պայքարը վարկաբեկելուն ուղղված հակաթեզեր տարածելու գործով։ Օրինակ, թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե ՀՀ 2-րդ նախագահի որդին թիկնապահների ու ֆիթնես մարզիչի հետ է փողոց փակում։ Ոմն անհայտ Լիլիթ Կիրակոսյան, որի առաջին բեմելն էր երեկ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե մի խումբ քաղաքացիներ իրենց «պահանջագիր» են փոխանցել՝ առ այն, թե ԱԺ ընդդիմադիրները մինչեւ ե՞րբ պիտի իրենց հարկերից գոյացած գումարներով աշխատավարձ ստանան, սակայն պարբերաբար բացակայեն խորհրդարանից։
Երրորդն էլ Հռիփսիմե Գրիգորյան անունով պատգամավորն էր, որը ծաղրում էր ընդդիմության քարոզչական կարգախոսը եւ ասում, որ ընդդիմության պայքարը բովանդակազուրկ է։ «Լաոն չի զարթնում, «ջհանդամ» զարթնի՞»,- հռետորական հարց էր հնչեցնում նա՝ ակնարկելով, թե ընդդիմությունը ծաղրում է պայքարին չմիացողներին։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության աշխատանքը կոորդինացողները առավոտ կանուխ պատգամավորներին զգուշացրել էին՝ իրենց էջերում գրառումներ չանել, ելույթներ չունենալ, քանի որ հայտարարությունների ժամին ինչ պետք է, կասվի։ Ենթադրվում է, որ մարտավարությունը Փաշինյանն է մշակել, եւ ելույթների լեյտմոտիվն էլ նա է որոշել»:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից