ՔՊ-ական պատգամավորների «արկածները» Վիեննայում. գինովցել են և ուշացել թռիչքից
«Փաստ» օրաթերթը գրում է. Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Մեր աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն:
Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Այս թեման երեկվանից խորհրդարանում ակտիվորեն քննարկվում է: Մեր տեղեկություններով, նույնիսկ ՔՊ-ականներն են ծիծաղելով միմյանց պատմում չորս պատգամավորների «արկածները» Վիեննայի օդանավայականում:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել այն պատգամավորներից, որոնց անունը շեշտվում է այդ «արկածների» շրջանակում: Վահագն Ալեքսանյանն անհասանելի էր, Վահագն Հովակիմյանն ասաց, որ ռոումինգով ենք զանգել, ինքը գործուղման մեջ է, և իսկույն անջատեց հեռախոսը, իսկ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե ղեկին է ու չի կարող պատասխանել հարցերին: Հետագա մեր փորձերը՝ կապ հաստատել նրա հետ, ապարդյուն եղան: Միակը, ով արձագանքեց, Արփի Դավոյանն էր, այն էլ՝ խնդրեց հաղորդագրությամբ ուղարկել հարցը, իսկ երբ ուղարկեցինք, պարզապես գրեց. «Դուք սա լո՞ւրջ եք հարցնում»: Ասացինք՝ այո, մենք տեղեկություն ենք ստացել և չենք ուզում առանց ճշտելու հրապարակել, ուզում ենք ձեզանից ճշտել: Դրանից հետո՝ այլևս ոչ մի պատասխան…
Հ.Գ.-Նյութը հրապարակվել էր, երբ Արփի Դավոյանից ստացանք հաղորդագրություն. «Անլուրջ հարցերի չեմ պատասխանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից