Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Հայաստան

Իրական Հայաստանի ծնունդը

Ոչ վաղ անցյալում Հայաստանում գործում էր մի անհանգիստ հանրույթ, որի խնդիրն էր՝ արձագանքել տեղի ունեցող ամեն ինչին՝ առանց բացառության․ ծառահատությանը, հանքերի շահագործմանը, շենքեր քանդելուն, հայկական «հայրիշխանական բռնարար» ընտանիքներում երեխայի վրա բղավելուն և այդպիսով նրա հոգեկան աշխարհին «անդառնալի հարվածներ» հասցնելուն, սեռական փոքրամասնությունների ազատության որևէ խոչընդոտի և այլ «ահասարսուռ» և «հակամարդկային» իրադարձությունների։ Որոշները, «մեծ մարդասիրությունից ելնելով», ստորագրում էին ադրբեջանցի գերեվարված զինվորականների «իրավունքների խախտման» դեմ հայտարարությունների տակ։ Սրանց բնութագրում էին որպես, պահանջատեր, իրավագիտակից, մարդակենտրոն, մարդասեր, լուսավոր։

Այս՝ համառոտ նկարագրված երևույթի անունը քաղաքացիական հասարակություն էր։ Այն ձևավորվում էր շատ երկար տարիներ, բայց հիմնական բեղմնավորումը սկսվել էր 2008-ի շարժման ընթացքում, և ծանր ծնունդի արդյունքում այն լույս աշխարհ էր եկել մարտի 1-ին՝ Լեոյի փողոցում։ Հետագայում ակնհայտ դարձավ, որ այդ շերտը, ծագումնաբանորեն և աշխարհայացքով թուրքամետ էր, քանի որ ինչպես նշեցի, ծնունդ էր առել 2008-ի հարթակից, սակայն իր գոյության սկզբնական փուլում, հրապարակային մակարդակում, փորձում էր նաև առողջ տարրեր դրսևորել։ Թրքամետությունը պասիվ, ստվերային փուլում էր։ Սակայն հասունացմանը զուգահեռ, վերջին տարիներին «քաղաքացիական հասարակություն» կոչվողը բացահայտորեն վերածվեց քեմալականության կամ օրինակ՝ «Ենի Ազերբայջանի» հայկական քույր կազմակերպության։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիականները հայտնվեցին կոմայի մեջ, և մինչ այս պահը գտնվում էին կլինիկական մահվան վիճակում։

Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում Նիկոլի ավտոշարասյունը, ի դեպ, ՀՀ պատմության մեջ վատագույն, ամենասանձարձակ ավտոշարասյունը, վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և այդ կնոջ հետ իր մահկանացուն կնքեց նաև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, քանի որ դաժան վրաերթից հետո տեղական տարաբնույթ «ակծիվիստների» խոսուն լռությունը, իրականում, քաղհասարակության մահվան մանիֆեստն էր։

Այսպիսով, կարող ենք արձանագրել. հայաստանյան քաղաքացիական հասարակությունը ծնվել է 2008թ-ին՝ Լեո փողոցում, ապրել է ստորաքարշ կյանքով և իր անփառունակ մահկանացուն է կնքել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ նույն տխրահռչակ փողոցում։

Հիմա, ժամանակն է այլևս գոյություն չունեցող, իր մահկանացուն կնքած «քաղաքացիական հասարակություն» կոչվող թուրքական շարասյունը փոխարինել նոր ազգային և իսկական քաղաքացիական հասարակությամբ։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկիզբ առած շարժումը ասպարեզ է բերել տարբեր նոր երիտասարդ գործիչների, հրապարակախոսների, հանրային դեմքերի։ Այս երիտասարդները հիմնականում նախկին որևէ իշխանության հետ ունեցած կապերով չծանրաբեռնված տղաներ և աղջիկներ են։ Նրանցից շատերը քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցներ են, որոնք, տեսություններից ու վերլուծություններից զատ, հանուն հայրենիքի անցել են դժոխքի միջով։ Այս տղաների աշխարհայացքն ու ապագայի տեսլականները հիմնված են ոչ թե անձնային շահի, այլ՝ սեփական կյանքի վտանգումով ապացուցված վճռականությամբ։ Այս նորազգային հենքի վրա կառուցվելիք քաղաքացիական հասարակությունը սեփական մարմնի ամբողջությունը, մարտական ընկերներին կորցրած տղաների նոր հանրույթ է, որոնց հնարավոր չէ գայթակղել հայրենիք վաճառելու գնով, որևէ ֆինանսավորմամբ կամ բարեկեցության, իսկ իրականում՝ սպառողական բնազդները հագեցնելու հեռանկարով։ Նրանք գալիս են այնտեղից, որտեղ բարեկեցության բոլոր դրսևորումները մի րոպեում անիմաստացել են, և մնացել է հայրենիքի լինելիության կարևորությունը։ Սա այն նոր քաղաքացիական հասարակությունն է, որը կռվել է Հայաստանի ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար և զգում ու սիրում է Հայաստանը։ Հենց սա է այն սերուցքը, որի վրա պիտի հիմնվի նոր ազգային հասարակությունը։ Եկել է Օտարա-Հայաստանը Հայաստանով փոխարինելու ժամանակը։

Հ․Գ․

Ինստիտուցիոնալ հիշողության, ռեսուրսայնության և ուղղակի իներցիայի ուժով Օտարա-Հայաստանը դեռ կթփրտա, սակայն դե ֆակտո այն այլևս գոյություն չունի։ Դարվինի տեսությամբ ոչնչացվող օտար-քաղաքացիականների խոր լռությունը 3-4 տարի կատարվող բոլոր անօրինականություններին և կոշտ, արագ և միասնական արձագանքը ապրիլի 27-ին «Անտարեսի»-ի տնօրենի նկատմամբ տեղի ուենցած միջադեպին և այդ իրադարձությանից ծնված անբնական տագնապը վառ վկայում է, որ իրենք զգում են, թե ինչպես է իրենց տեսակն անվերադարձ ոչնչանում։ Այս պրոցեսն այլևս անկասելի է։

Արամ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ