Ընդդիմությունը պայքարի պլան Բ ունի. նոր լիդերներ են ասպարեզ գալու
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին Երեւանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը»․ նախօրեին հայտարարեց հակաիշխանական պայքարի առաջնորդներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Շուրջ երկու շաբաթ իշխանությունների հրաժարականի պահանջով մայրաքաղաքում եւ մարզերում պայքարի դուրս եկած խմբերը մայիսի 1-ին մեկտեղվելու են մայրաքաղաքում։ Խոսքը հատկապես Արթուր Վանեցյանի, «Հայաստան» դաշինքի, ՀՀԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի մասին է: Պայքարին մյուս ուժերից մասնակցում են «5165» եւ Ազատագրական շարժումները: Ենթադրվում է, որ մեծ հանրահավաքն անցկացվելու է Հանրապետության հրապարակում։
Մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմադիրներն այդ օրը հավաքվածներին սովորականի պես տուն չեն ուղարկելու եւ անհնազանդության նոն-ստոպ պայքարի կոչ են անելու, փորձելու են կաթվածահար անել բնականոն կյանքը եւ այդպիսով հասնել իշխանությունների հրաժարականին, ինչպես ժամանակին արեց Նիկոլ Փաշինյանը: Մենք տեղեկացանք, որ եթե խաղաղ փողոցային պայքարի այս փուլն ինչ-ինչ պատճառներով չհաջողվի, ընդդիմությունը պայքարի պլան Բ ունի, որն առայժմ չեն գաղտնազերծում: Ի դեպ, ընդդիմության առաջատարներն անգամ տվյալ օրվա անելիքների ողջ ծավալի մասին պատկերացում չունեն` ամեն մեկն իր անելիքի մասով է տեղեկացված: Մեզ ասացին, որ պայքարի նոր լիդերներ էլ են ասպարեզ դուրս գալու, որոնք առայժմ սպասում են դեպքերի զարգացումներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...